...

Պարազիտը

Պարազիտը

Ռուսաստանյան պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովը տելեգրամի իր ալիքում գրել է. «Քսան օր է մնացել մինչև ընտրությունները։ Որպես մարդ, ով բազմաթիվ ընտրական արշավներ է անցկացրել և դրանցից և ոչ մեկում չի պարտվել, կասեմ իմ կանխատեսումը՝ ընտրազանգվածի՝ այս պահի դրությամբ ունեցած նախընտրությունների հետ կապված․

Քոչարյան - 35 %
Փաշինյան - 25%
Ծառուկյան - 10%
Վանեցյան - 5%»:

«ՉԻ». Ռուսաստանում վաղուց ընտրություններ որպես այդպիսին չեն անցկացվում. որտե՞ղ է  սույն պարոնը մասնակցել ընտրական արշավների: Այդ երկրում ընդդիմությունը վաղուց զրկված է ընտրական պրոցեսներին մասնակցությունից, իշխանությունը և պսևդոընդդիմությունը մրցում են իրար հետ, Գաբրելյանովի նման պիառշիկներն էլ մի երկու կոպեկ են փախցնում այդ գործընթացի ժամանակ: Այնպես որ՝ պրոպագանդիստի ստաժը բացարձակ անպիտան է հայաստանյան իրողությունների համար:

Քանի որ որևէ լուրջ սոցիոլոգիական կազմակերպություն Քոչարյանին չի շռայլում այսպիսի տոկոսներ, նրա շտաբը ստիպված բավարարվում է Գաբրելյանովի տելեգրամյան ալիքներով:

Փաստորեն, ըստ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու բնութագրած պարազիտ Գաբրիելյանովի հավաստիացումների՝ հայաստանցիների առնվազն 50 տոկոսը երազում է նախկին համակարգի ռեստավրացիան: Այն համակարգի, որը ոչ միայն բերեց հեղափոխության, այլ նաև բացահայտեց, թե ովքեր են Արցախի հարցում արկածախնդիր քաղաքականության հիմնադիրները:

Այսպիսի տոկոսներ նկարելը բերելու է հիասթափված զանգվածի էլ ավելի մեծ մասնակցությանը, որպեսզի նախկինի վերադարձը և ներկայի վերարտադրությունը թույլ չտրվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ