...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվ կյանքը ցույց տվեց, թե ով ինչ արեց Արցախի համար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվ կյանքը ցույց տվեց, թե ով ինչ արեց Արցախի համար

Ոչմիթիզականների 23-ամյա գործունեության արդյունքը պատերազմն էր, պարտությունը, ազատագրված 7 շրջանների անիմաստ կորուստը, Շուշիի և Հադրութի անկումը: Ոչմիթիզականների 23-ամյա գործունեության արդյունքը Հայաստանի բանակի ջախջախումն է, հազարավոր զոհերը, թշվառությունը: Ոչմիթիզականների «նվաճումները» Հայաստանի անպաշտպան սահմաններն են, անիշխանությունը, պետական ինստիտուտների քայքայումը: Եվ սրանց գլխավոր արդյունքն այն է, որ մեր գոյության խնդիրը լուծում են առանց մեզ: 

Իսկ ոչմիթիզականների գոյության գրավականը ապշեցուցիչ տգիտությունը և անպատասխանատվությունն են: Այսօր էլ, տեսնելով հենց իրենց գործունեության արդյունքը, մնում են նույնը: Իշխանության են հավակնում՝ ընտրողներին խոստանալով հազար ու մի բան՝ Հադրութն ու Շուշին ետ բերելուց մինչև Վիլսոնի իրավարար վճռի իրականացում: Ասուլիսներ են տալիս, բանավիճում, մեկը մեկից խրոխտ ու անզիջում են: Մեկի դաշնակիցը Ռուսաստանն է, մյուսինը՝ Ամերիկան ու Ֆրանսիան են, երրորդինը՝ Չինաստանն ու Հնդկաստանը…Իսկ Հայաստանը ո՛չ դաշնակից ունի, ո՛չ իշխանություն: Հայաստանը զոհ է տհասության այս շքահանդեսում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ