...

Ֆրանսիան կպատասխանի Ալիևին

Ֆրանսիան կպատասխանի Ալիևին

«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր նախագահի խոսքերի համար,- հայտարարել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ,- վարձկաններ մեզ մոտ չկան: Մեր բանակը բաղկացած է 100 հազար զինվորից: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն և պատասխանատվություն»:

«ՉԻ». Այս հայտարարությունը պետք է դիտարկել մի քանի ռակուրսներից:

Սին են այն հայտարարությունները, թե Հայաստանը միայնակ է մնացել: Ալիևի ջղաձիգ հայտարարությունը Մինսկի համանախագահ երկրի ղեկավարի մասին վկայում է, թե ինչ կարգի ճնշումներ է օգտագործում Ֆրանսիան Բաքվի նկատմամբ: Լավ օրից Ալիևը երբեք իրեն թույլ չէր տա նման խոսքեր:

Երկրորդ կարևոր պահն այն է, որ Ալիևը կորցրել է ադեկվատությունը: Իրեն դրել է Էրդողանի տեղը: Բայց չգիտի՝ ինչ կարելի է Զևսին, չի կարելի ցուլին: Թուրքիան կարող է հակառակվել Ֆրանսիային, որովհետև միջազգային քաշը գրեթե մոտ է: Այլ է Ադրբեջանի պարագան: Ալիևը չպետք է զարմանա, եթե առաջիկայում աշխարհի առաջատար լրատվականների հետաքննությունների հերոսը դառնա: Ֆրանսիական հետախուզությունը կօգնի լրագրողներին բացահայտելու Ալիևի օֆշորները և կոռուպցիոն հանցագործությունները: Այնպես որ՝ թող սպասի ներողության:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ