...

Մարմնավաճառը նեղվում է, որ իր համբավի մասին տեղեկություններ են շրջանառվում

Մարմնավաճառը նեղվում է, որ իր համբավի մասին տեղեկություններ են շրջանառվում

Ալիևը հանդես է եկել հերթական զավեշտալի հայտարարությամբ. «Մենք երկար տարիներ առերեսվում ենք սև պիառի հետ: Դա ունի մի քանի պատճառ, որոնցից մեկը հայկական սփյուռքի կազմակերպությունների գործունեությունն է մի շարք երկրներում: Թիրախը Ադրբեջանն է: Իրենց օրակարգում Ադրբեջանի սևացումն է, մեր երկրի մասին կեղծիքի տարածումը և դրա միջոցով մեր երկրի իմիջին վնաս հասցնելն է»:

«ՉԻ». «Գլադիատորը» գնալով նմանվում է մարմնավաճառի, որը մի կողմից չի դադարեցնում ակտիվ սպասարկել հաճախորդներին, մյուս կողմից՝ նեղվում է, որ իր գործունեության մասին տեղեկություններ են շրջանառվում:

Հայկական սփյուռքը կամ լրատվամիջոցներն ի՞նչ կապ ունեն, որ, օրինակ, Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարում է, որ Ադրբեջանը ահաբեկիչներ է ներմուծում իր տարածք: Նույնը հայտարարում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալը:

Երկրիդ սև պիառի գործում դու մրցակից չունես: Սաֆարովի պես մարդասպանին հերոսի կոչում տալը, մեծագույն ներդրում է երկիրդ սևացնելու գործում: Եկեղեցին ռմբակոծելը դատապարտեցին անգամ այնպիսի գործիչներ, որոնք երբեք աչքի չեն ընկել հայամետ հայտարարություններով:

Սփյուռքը ինչ կապ ունի օֆշորներում միլիարդներ կուտակելու և այդ փաստը միջազգային հետաքննության առարկա դարձնելու հետ: Սփյուռքը կապ չունի, որ երկրի նման ղեկավարումից հետո ադրբեջանցիները չեն ցանկանում կռվել, և դու ստիպված ես վարձկաններ բերել:

Եվ ամենակարևորը, հայկական սփյուռքը կապ չի ունենալու, որ մի գեղեցիկ օր հայրենակիցներդ հետդ վարվեն այնպես, ինչպես լիբիացիները վարվեցին Քադաֆիի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1283 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ