...

Գևորգ Կոստանյանի բիզնես-ծրագիրը

Գևորգ Կոստանյանի բիզնես-ծրագիրը

ՀՔԾ-ի կողմից մեղադրանք առաջադրելը օրհասական է դարձրել առաջիկա օրերի համար բիզնես-ծրագիր մշակելը:

Եվ այսպես.

Երկուշաբթի հայտարարել, որ մանկուց տառապում է ուղեղի բացակայությունից:

Երեքշաբթի այցելել Մոսկվայի պոլիկլինիկաներից մեկը՝ հավաստող տեղեկանք վերցնելու:

Չորեքշաբթի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը հզոր գործիչ է, և եթե Կենտրոնական հետախուզական վարչությունը կանգնի նրա թիկունքին, ապա կբացահայտվի նաև Քենեդու սպանությունը:

Հինգշաբթի կապվել Միհրան Պողոսյանի հետ՝ Պետրոզավոդսկի դատախազին մի տեղ տանենք՝ մի բան անի:

Ուրբաթ զանգահարել Սերխիո Գոնսալեսին՝ հասկանալու, թե ինչ տեղեկանքներ են անհրաժեշտ ազգանունը փոխելու համար:

Շաբաթ զանգահարել Բուլկի Արամին՝ հասկանալու, թե որտեղի քաղաքացիությունն է առավել հարմար Թուրքիայում ապրելու համար:

Կիրակի հարցազրույց տալ սեռական փոքրամասնություններին հարող արևմտյան հանդեսներից մեկին: Հայտարարել, որ իրեն հետապնդում են Սերժ Սարգսյանին շատ սիրելու համար:

Երկուշաբթի հարցազրույց տալ yerevan today-ին և հայտարարել, որ իրեն հետապնդում են Քոչարյանի համար օնլայն ստորագրելու համար: 

Երեքշաբթի հայտարարել, որ քրեական ենթամշակույթի հետապնդման մասին օրինագիծը հակասահմանադրական է: Հայտարարությունը քսիֆով ուղարկել բոլոր գաղութներ:

Չորեքշաբթի զանգահարել ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հրավիրել որսի: Մարդ ես, կարող ա ինչպես նախկինում մեկ անգամ պատահել է, միամիտ կրակի ոտքին: Էս պարագայում դա չարյաց փոքրագույնն է: 

Հինգշաբթի զանգահարել Սամվել Մայրապետյանին՝ հասկանալու, թե որքան թանկ հաճույք է բուժվել Գերմանիայում, առանց հիվանդ լինելու:

Հաջորդ տաս օրերի ծրագիրը կկազմվի իրադարձությունների զարգացմանը համահունչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ