...

Գաղտնալսված հատվածներ ԱԽ փակ նիստից

Գաղտնալսված հատվածներ ԱԽ փակ նիստից

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված Անվտանգության խորհրդի գաղտնի նիստի սղագրությունից, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան - Համեցեք, պրն Գրիգորյան, զեկուցեք, ի՞նչ կա-չկա։

Արմեն Գրիգորյան - Մեծարգո պրն Վարչապետ, նախ թույլ տվեք ասել, որ Ուկրաինայում իրավիճակը խառն է, Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը, և Հայաստանն ուզած-չուզած պիտի դիրքորոշում հայտնի․․․ 

Ն․Փ․ - Դե բա հիմա․․․ Ոչ էն ա մի բան, ոչ էն․․․ Լավ, բերեք սենց անենք, երկու հայտարարություն ընդունենք։ Մեկը՝ «Դոնեցկը Ռուսաստան է, և վերջ», մյուսն էլ՝ «Լուգանսկը Ուկրաինա է, և վերջ»։ 

Ա․Գ․ - Լսում եմ, պրն վարչապետ։ Բայց պատերազմն արդեն սկսվել է․․․

Ն․Փ․ - Ի՞նչ պատերազմ․․․ Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու։ Ովքեր չուլանում զրահաբաճկոններ ու հակատանկային հրթիռներ ունեն՝ բոլորին կոչ եմ անում․․․

Ա․Գ․ - Չէ, պրն վարչապետ, հանգստացեք, պատերազմն Ուկրաինայում է։ Թարսի պես էլ՝ Պուտինը Ձեզ հրավիրել է Մոսկվա։

Ն․Փ․ - Հա․․․ հա․․․ հա՛փչի։ Աչքիս՝ էլի քովիդ կպա, էն էլ՝ օմիկրոն D տեսակի։ Էդ D-ն դուխովն ա, էլի, մաքուր հայկական շտամ ա։ Ուրիշ ի՞նչ հարցեր կան օրակարգում։

Ա․Գ․ - Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Քոչարյանի ու Սերժի նկատմամբ։ Հանձնում ե՞նք։

Ն․Փ․ - Դրամական պարգև էլ ե՞ն խոստացել։

Ա․Գ․ - Ոչ։

Ն․Փ․ - Բա հանձնում ենք՝ ի՞նչ անենք։ Համ էլ՝ ես իմ ձեռքով իմ իշխանության հիմքերը չեմ խարխլի։ Անցանք առաջ։ Բայց չհասկացա, էս ի՞նչ ԱԽ նիստ ա, կարևորը թողած՝ երկրորդական հարցեր ենք քննարկում։ Ո՞րտեղ ենք մի կտոր հաց ուտելու։

Ա․Գ․ - Պրն վարչապետ, դա օրակարգի հաջորդ հարցն է։ Եվրանեսթին մասնակցող ադրբեջանցիների պատվիրակների հետ ենք ճաշելու։ Ես ցուցակը կարդամ․․․ Մի րոպե․․․ Հա, գտա։ Դդում, հնդկահավ, ջայլամ, Իջևանի խոզ․․․ 

Ն․Փ․ - Ձեռ ե՞ս առնում, արա՛․․․

Ա․Գ․ - Հանգստացեք, պրն վարչապետ, սա ճաշի մասնակիցների ցանկը չի, մենյուն ա․․․

Ն․Փ․ - Հա, ես էլ ասեմ՝ ինչի՞ եղջերու չկա։

Ա․Գ․ - Բայց ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են ճաշին մասնակցել, ի՞նչ անենք, ուտելիքը պակասացնե՞նք։

Ն․Փ․ - Չէ, ինչի՞ եք պակասացնում, մենք կուտենք։ Սուրճի փոխարեն էլ երևի թեյ կխմենք, չէ՞, Սևանի ափին․․․

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   6592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ