...

Ура-а, заработало!!

Ура-а, заработало!!

Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք»։

«ՉԻ». Այ, հիմա թող Պուտինը պինդ բռնվի: Փաստորեն, ՀԱՊԿ-ի մեխանիզմները մինչև հիմա փչացած էին: 20 տարի է, չէին կարողանում խոդի գցել: Էլ մեխանիկ, էլ կարբյուրատորշիկ, էլ էլեկտրիկ, ում ասես, որ չէին բերել, որ այդ մեխանիզմները ստուգի: Չէր աշխատում ու վերջ:

Ըհը, խնդրեմ, եկավ Փաշինյանը, վռազ ջոկեց, որ ՀԱՊԿ-ի տռամբլյորն է փչացել, մի թեթև բրդեց, ու... ո՜վ հրաշք, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցին: Մի ուրիշ ձևի են աշխատում: Էլ հետևից հասնել չկա: 

Հիմա Պուտինը անհարմար վիճակի մեջ է հայտնվել. ասում են՝ այ ընկեր, էս ո՞նց ես կայսրություն ղեկավարում, եթե մի ՀԱՊԿ էլ չէիր կարողանում աշխատեցնել, էն Նիկոլը քայլելով եկավ, հարցը լուծեց: 

Դեռ այնքան աննախադեպ բաների են ռաստ գալու Պուտինն ու Լուկաշենկոն: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ