...

Գագիկ Ծառուկյանի երազը

Գագիկ Ծառուկյանի երազը

Հեռուստացույցով հաղորդում է նայում այն մասին, թե ինչպես 1956 թվականին Գեորգի Տովստոնոգովը նշանակվեց Լենինգրադի Դրամատիկական Մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր, ընդամենը մի քանի տարում «կիսասատկած» այդ թատրոնը դարձրեց ԽՍՀՄ-ի մշակութային գլխավոր կենտրոններից մեկը, ու մարդիկ ամբողջ Սովետից գնում էին այնտեղ՝ ներկայացում դիտելու:

«Այն ժամանակ նույնիսկ տուրփաթեթ կար՝ Մոսկվայից Լենինգրադ, որի մեջ մտնում էր՝ գիշերային գնացք-զբոսանք քաղաքում-Էրմիտաժ-Ռուսական թանգարան-«Սևեր» սրճարան, վերջում էլ՝ որպես դեսերտ, ներկայացում Տովստոնոգովի թատրոնում»,- պատմում է Կենտրոն ԹՎ-ի հաղորդավարը:

Տուրփաթեթի անունը լսելով՝ ինքն աշխուժանում է: «Հլը նայի, է՜»,- մտածում է ինքը,- ոնց է մի մարդ իր ուղեղն աշխատեցնելով, առանձին վերցրած մի օբյեկտ դարձրել տուրիստական սրբատեղի: Արի, մեր մոտ էլ տուրիստական սրբատեղի սարքեմ: Որ հատուկ դրա համար տուրիստները գան Հայաստան: Երևի, սկսենք Քրիստոսի արձանից, ձեռի հետ ինձ էլ կսրբացնենք»: 

Շտապ ժողով է հրավիրում՝ «Մուլտի-Գրուպի» հայաստանյան բոլոր մասնաճյուղերի և Հայաստանում Բելառուսի դեսպանատան վարորդի մասնակցությամբ: 

«Ժողովուրդ ջան, ուրեմն, Ծառուկյան Գագիկ որոշել է ազգանվեր գործ անել: Քրիստոսի մեեծ, շաատ մեեծ արձան պտի դնենք: Նիկոլի հետ սաղ հարցերը ուլադիտ եմ արել: Ասել ա՝ Կոտայքի մարզը քեզ փեշքեշ, ոնց ուզում ես, զարգացրա: Ի՞նչ կարծիքներ կան»: 

Ձեռք է բարձրացնում «Մուլտի-պուլտի» մշակութային կենտրոնի տնօրենը. «Մեծ-մեծ բարերար, մեր իմաստուն առաջնորդ, վսեմաշուք պրն Ծառուկյան: Մի բան ասեմ, էլի: Ես տենց հասկացա՝ դատելով իշխանությունների և ձեր հայտարարություններից, որ Քրիստոսի արձանի տեղադրումը բացառապես բիզնես-պրոյեկտ է: Այն հոգևոր որևէ նշանակություն չունի, քանի որ հոգևոր աշխարհը դեմ է արտահայտվում դրան, այն մշակութային նշանակություն չունի, հանրային նշանակություն չունի... ամբողջ իմաստն այն է, որ արձանը դնեն, տուրիստները շռնդալից մտնեն Հայաստան: 

Իսկ քանի որ գաղափարի մեջ ամենակարևորը չափսն է, պետք է առաջնորդվենք «Նոր չափսեր, նոր տուրիստներ» կարգախոսով»:

«Ասածդ ի՞նչ է, կարճ կապի»,- զայրանում է ինքը:

«Քանի որ այս պրոյեկտի ամբողջ նպատակը տուրիստ բերելն է, առաջարկում եմ Քրիստոսի փոխարեն ֆալոսի արձան դնել»:

Ինքը մտածում է, քցում, բռնում, ինչ-որ հաշվարկներ անում և ուրախացած ասում. «Յա, լավ գաղափար է, բիզնեսի տեսանկյունից հազար անգամ ավելի շահավետ ու եկամտաբեր է: Այ, էդ արդեն բոմբ կլինի: Կպայթեցնի մեր տարածաշրջանը: Քրիստոսի արձան աշխարհի շատ երկրներում կա, իսկ ահա ֆալոսի արձան, էն էլ՝ 70 մետրանոց, ոչ մի տեղ չկա: Հետո Քրիստոսն ասոցացվում է քրիստոնեության ու քրիստոնյաների հետ, ոչ քրիստոնյա տուրիստները կարող է հատուկ դրա համար չգան, հասնեն Հայաստան, իսկ ֆալոսը համայն մարդկության հետ է ասոցացվում: Դա համապատասխան համամարդկային արժեք է: Ու որ ճիշտն ասեմ, էդ ֆալոսի գաղափարը վաղուց էր իմ մտքում, երբ ժամանակին մի հատ ֆալոսի գործով էի անցնում... վոբշըմ:

Միլիոններով տուրիստ կգա: Պատկերացրեք, գալիս են, ֆալոսի հետ նկարվում, հետո սելֆիներում ու տիկ-տոկերում վիդեոներ են գցում, ասում՝ մենք գրկել ենք ամենամեծ ֆալոսը, տեսել ենք, շոյել ենք, կգնան, իրենց երկրներում կպարծենան, հպարտ-հպարտ կպատմեն: Ու հետո, էդ արձանը որ դնենք, դա ամբողջ աշխարհին ոնց որ զգուշացնես, ասես՝ առը հա, թե դուք կհաղթեք հայ ազգին: Դե ուրեմն, հայտարարություն տվեք՝ նախագծի մրցույթ անենք»: 

Բոլորը ոտքի են կանգնում ու սկսում ծափահարել, վանկարկել իր անունը, շարքերից լսվում են. «մեռնեմ ֆալոսիդ նախագծին», «չափսերիդ ղուրբան»:

Արթնանում է Հաջաթիս լեռան ծերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   49775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ