...

Գագիկ Ծառուկյանը դժբախտ-դժգույն սարեր է առնում

Գագիկ Ծառուկյանը դժբախտ-դժգույն սարեր է առնում

Բանից պարզվում է՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզում մոտ 140 հեկտար հողատարածք աճուրդով վաճառվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Ընդ որում, հողակտորների մեծ մասը վաճառվել է չնչին գնով՝ քառակուսի մետրը 8 դրամով։

Թե ինչու հենց 8 դրամով՝ հասկանալի է․ Ծառուկյանի մեքենաների համարները 8-երով են։ Այնպես որ՝ պրն Ծառուկյանին մեղադրել չարժե։ Մեքենաների համարներն 9-երով լինեին՝ քառակուսի մետրի համար «ասենք թե համապատասխան» 9 դրամ կվճարեր։ Նիկոլ Փաշինյանին առավել ևս չարժե մեղադրել։ Էդ խեղճ մարդուց ի՞նչ եք ուզում, հողերը տալիս է Ալիևին՝ դժգոհում եք, տալիս է Ծառուկյանին՝ դժգոհում եք․․․ Բա լավ, ո՞ւմ տա։ 

Մնում է հուսալ, որ Գագիկ Ծառուկյանի կալվածքների և ՀՀ միջև դելիմիտացիա-դեմարկացիան կընթանա առանց ավելորդ լարվածության։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ