Նաիրա Զոհրաբյանը Ֆրանսիայի Սենատի կողմից կառավարությանն ուղղված հորդորը և Արցախը ճանաչելու մասին բանաձևն անվանել է պողոսապատում: ԲՀԿ պատգամավորը նկատի ունի, որ իշխանության ներկայացուցիչները շատ են ոգևորվել և ընդամենը հորդորը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում:
Ինչ խոսք, իսկապես կառավարության ղեկավարը և իշխող ուժի ներկայացուցիչները չտեսնված էյֆորիայի մեջ են: Նրանց արձագանքից կարելի է տպավորություն ստանալ, թե Արցախի ճանաչումն արդեն գրեթե իրողություն է:
Բայց Նաիրա Զոհրաբյանը թերևս վերջին մարդկանցից է, որը պետք է խոսի պողոսապատումից:
Պողոսապատում չէի՞ն արդյոք իրենց հեքիաթները, թե Ծառուկյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է բեկում մտցնել պատերազմի մեջ: Բայց պարզվեց, որ 15 օր ջոկատ կազմելուց հետո Ծառուկյանն այդպես էլ չհասավ Արցախ:
Կամ հեքիաթներ էին պատմում իրենց առաջնորդի միջազգային կապերի մասին: Բա ազատության մեջ է, ի՞նչն է խանգարում, որ գեթ մեկ լորդ կամ շեյխ հայանպաստ հայտարարություն անի:
Չկար-չկար, գոնե Բելառուսի խորհրդարանի մեկ պատգամավոր հայտարարություն աներ մեր օգտին: Լավ այդքա՞ն էլ խաթր չուներ Ծառուկյանը Լուկաշենկոյի մոտ:
Այնպես որ, պողոսապատումից բացի կարելի է գրել նաև գագիկապատումից: