Հիմա էլ ֆեյսբուքահայությունը զայրացած է. իսկ ո՞ւր էին Ղազախստանը ու ՀԱՊԿ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ, Սև լճի տարածք թուրքի ներխուժման ժամանակ, Գեղամասարի տարածք ներխուժման ժամանակ, ապրիլյան ու հուլիսյան մարտերի ժամանակ, երբ կործանվում էր մի ողջ ժողովուրդ:
Где, где.. В Караганде: Իրենց համար տանը նստած են եղել ղազախները: Կարողացել են ցրել այդ հարցադրումները, երբ արել ենք: Իսկ մենք չենք կարողանում: Էդ կարողանալու և չկարողանալու տարբերությունն էլ կոչվում է քաղաքականություն: Իրենք կարողացել են քաղաքականություն վարել, մենք՝ ոչ:
Բայց դուք այսպես մի զայրացեք ու մի վհատվեք. հեսա Նիկոլը ղազախներից մուռը հանելու է՝ այ էդ իրենց կրավորական կեցվածքի համար, երբ նեղն էինք ընկել: 70 զինվոր է ուղարկել Ղազախստան՝ «Բայկոնուրը մերն է ու վերջ» կարգախոսով: Իրենց հալը կտեսնեն, նոր կիմանան, թե ում հետ գործ ունեն:
Հետո այնպես է դզում, որ ռուսական լրատվամիջոցները, մեկումեջ՝ եվրոպականները, մեծ-մեծ վերնագրերով գրում են. «Փաշինյանը որոշեց զորք ուղարկել Ղազախստան, որ այնտեղ ժողովուրդը սթրվի, տեղները վեր ընկնի»: