...

Գինին շառ է, շառ

Գինին շառ է, շառ

Քանի Իշխան Սաղաթելյանը հերթական գրոհը չի ձեռնարկել հերթական օբյեկտի վրա, ձեզ ասենք, որ ընդդիմությունը հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց Սարյան փողոցում գինու փառատոնի հանդեպ:

Սկզբից ֆլեշմոբի պես մի բան սկսվեց ֆեյսբուքում: Գրում էին, որ եթե ինչ-որ մեկն իր լուսանկարները գինու փառատոնից հրապարակի, ուրեմն՝ ինքը թուրքեթիմաժեխ կապիտուլյանտ է, իշխանությունների դրածո, իրեն բլոկելու են, հանելու են ընկերներից ցանկից և այլն: Քֆուր էին դնում, մի խոսքով:

Առաջին օրն անցավ, բան չպատահեց, իսկ ահա երկրորդ օրը տեսնենք, բազմաթիվ ընդդիմադիրներ, քոչարյանական, դաշնակ Սարյան փողոցում գինի են խմում: Չգիտենք՝ արդյոք երգե՞լ են «Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից» երգը, բայց ոնց որ թե իրենց վատ չէին զգում:

Բայց որպեսզի հանկարծ մարդիկ չմտածեն, որ գնացել ու եթիմական ակցիային են մասնակցել, մասնակցության լավ հիմնավորում էին գտել. մի քանի հոգի իր ներկայությունը բացատրել էր նրանով, որ հայ արտադրողին է զորակցում, կային այնպիսիները, որոնք գինու բաժակի վրա Արցախի դրոշի «նակլեյկա» էին կպցրել ու այդպիսով Արցախին էին աջակցում, գինին խմում ու ասում էին՝ Արցախը լինելու է անկախ և այլն: 

Ահագին հայրենասիրական պահ մը ապրեցանք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ