Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին լրագրողը հարցրել է. «Վերջին ասուլիսում հայտնեցիք, որ սկսվելու են ակտիվ գործընթացներ. դրանից անցել է 5 ամիս: Իշխան Սաղաթելյանը պատասխանել է. «5 չի անցել, 2 է անցել»:
«ՉԻ». Իշխան Սաղաթելյանի իշխանափոխության հաշվիչը երևի փչացել է, կամ էլ լավ չի աշխատում:
Սխալ թվեր է ցույց տալիս, ահագին ետ է ընկել: Որքան հիշում ենք, ընդդիմության երբեմնի առաջնորդը իշխանափոխության հաշվիչը միացրել էր մի 25 ամիս առաջ: Հետո անջատեց, ասաց՝ շոգ է, ու 15 ամիս առաջ վճռականորեն միացրեց:
Կամ էլ նոր հաշվիչ է Գնունու փողոցից առել: Էն որ գիշեր-ցերեկը, օրը, ժամը ցույց է տալիս: Դրանով 5 ամիսը 2 ամիս է ցույց տալիս: