...

Գիտելիքների վրա հիմնված պատուհասը

Գիտելիքների վրա հիմնված պատուհասը

«Գիտելիքի վրա չհիմնված աշխատանքն ընդամենը չարչարանք է, հաճախ՝ առանց ցանկալի արդյունքի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ հինգ տարի առաջ իշխանությունը վերցնելու «աշխատանքը», վստահաբար, հիմնված է եղել գիտելիքի վրա։ Ընդ որում՝ նա փայլուն գիտելիքներ է ցուցաբերել հատկապես «Կիրառական պոպուլիզմ և խաբեբայության հիմունքներ», «Լրագրողական մատերիալիզմ», «Անգլերեն սկսնակների համար» և «ֆիզկուլտուրա» առարկաներից։ Իսկ ահա իշխանության հասնելուց հետո այլ դիսցիպլիններ է ուսումնասիրել՝ «Վերադարձված թալանի բարեգործական բաղադրիչները», «Պեռաշկու կծումը դաշտային պայմաններում», «Էթիլ սպիրտի կիրառման առանձնահատկությունները», «Քվանտային մանիպուլյացիա», «Հայ ժողովրդի պարտություն», «Ադրբեջանի աշխարհագրություն», «Ֆինանսների կառավարում օֆշորային գոտիներում» և այլն։ Երևի լավ չի ուսումնասիրել, դրա համար էլ անընդհատ չարչարվում է, բայց՝ առանց արդյունքի։

Չնայած՝ ի՞նչ իմանաս, թե ի սկզբանե իր առջև ինչ նպատակ էր դրել, գուցե լավ էլ արդյունավետ է աշխատել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ