...

Գլուխ գովալուց առաջ հիշեք ձեր անցյալը

Գլուխ գովալուց առաջ հիշեք ձեր անցյալը

«Այդպիսի հզոր ուժեր կա՞ն, որ կարող են «Բարգավաճի» վրա ազդել». Միքայել Մելքումյան:

«ՉԻ». Սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի վրա մշտապես ազդում են՝ տեղափոխելով այս դաշտից այն դաշտ: Սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որն ամենից հաճախ է փոխել իր դիրքորոշումը: Անգամ «Օրինաց երկիրն» այդ կուսակցության հետ համեմատության դեպքում կարող է սկզբունքային ուժի տպավորություն թողնել:

Մելքումյանը մոռացել է, թե ինչպես էին դուրս եկել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ մի քանի օր անց իրենց ղեկավարը փակեց քաղաքականության էջը, իսկ ինքը տիկին Նաիրայի ձեռքը բռնած վազեց Բաղրամյան 26՝ ֆոտոսեսիայի:

Մոռացել է, թե ինչպես հզոր ուժերը ստիպեցին նորից բացել քաղաքականության էջը: Ստիպեցին կուսակցության կեսին Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ, իսկ վեց օր անց ջուր հասցնել նրան տապալողներին:

Մոռացել է, թե ինչպես էին 2018 հոկտեմբերի 2-ին փորձում հակահեղափոխություն իրականացնել, բայց օրեր անց Ծառուկյանը շտապեց Փաշինյանի մոտ՝ հավաստիացնելու, որ այլևս իրեն խելոք կպահի:

Եվ եթե չլինեին այդ կուսակցության վարքագծի այդքան հաճախակի փոփոխությունները, կուսակցության շեֆը այս անգամ ստիպված չէր լինի ինքն իր վրա հայհոյանք դնել, որպեսզի համոզի, թե չի անելու նույնը, ինչ արել է նախկինում:

Եվս մեկ հանգամանք, հանկարծ Քոչարյանի մոտ այսպիսի մտքեր չասեք, հաստատ կքուանշի, իսկ դուք սովորության համաձայն չեք սրի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ