...

Գործը ջուրը գցելու նուրբ արվեստը

Գործը ջուրը գցելու նուրբ արվեստը

Երեկ Շուշիից հրապարակված լուսանկարը կարող է օգտագործվել որպես մեթոդական ուղեցույց բոլոր նրանց   համար, ովքեր ցանկանում են օր ու գիշեր աշխատել, համոզել ժողովրդին իրենց ճշմարտացիությունը, բայց մեկ վայրկյանում այդ ամենը տանել ու ջուրը գցել:

Ի՞նչ իմաստ ունի առավոտյան հայտարարել, որ մեր վիճակը ծանր է, բայց երեկոյան մասնակցել խնջույքի: Ինչպե՞ս առավոտյան մարդկանց հորդորել չմասնակցել բարեկամների կամ մտերիմների հուղարկավորությանը, բայց երեկոյան մասնակցել մի քանի հարյուր հոգանոց քեֆի:

Ի վերջո, այսօր համաշխարհային լիդերների գագաթաժողովներն են տեղի ունենում տեսակոնֆերանսների միջոցով: Այն ուղերձները, որոնք երեկ Նիկոլ Փաշինյանն ուղղեց Շուշիի ելույթի ժամանակ, կարող էր անել Երևանի իր   աշխատասենյակից: Եվ դա լավագույն ուղերձը կլիներ թե՛ հայաստանցիներին, թե՛ արցախցիներին:

Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարող էր խորովածի միսը ու թթի օղին ուղարկել Երևան: Մարդիկ հաստատ կգնահատեին իշխանությունների ողջամտությունը:

Իսկ այսպիսի լուսանկարի հրապարակումից հետո որևէ ոստիկանի համար քաղաքացուն դիմակ չկրելու պատճառով տուգանելը շատ դժվար է լինելու:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ