...

Հակադրության համար այլ թեկնածու չունե՞ք

Հակադրության համար այլ թեկնածու չունե՞ք

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ երիտասարդների կազմակերպած երթի ժամանակ ասել է. «Սա Նիկոլ Փաշինյանի և Վազգեն Սարգսյանի տեսակների կռիվ է»:

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Շարմազանովը չի ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի տեսակների կռիվ է: Ոնց որ թե Սերժ Սարգսյանը արցախյան պատերազմի ժամանակ զինվորական բարձր պաշտոններ է զբաղեցրել, Արցախի հերոս է:

Կամ ասեր՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակների կռիվ է: Քոչարյանն էլ է Արցախի հերոս հանդիսանում, ՊՊԿ ղեկավար է եղել, համաձայն իր ինքնակենսագրական գրքի՝ Ադրբեջանին մենակով հաղթել է: 

Գնացել, մահացած մարդուն են Փաշինյանին հակադրում, երբ կողքին մարդիկ կան, որոնց հիշատակելն այս կոնտեքստում պետք է որ ավելի տեղին լիներ: Ինչ-որ պրոբլեմ կա՞, որ ամաչել է Փաշինյանի հետ այդ մարդկանց հակադրել, ամաչո՞ւմ է, թե՞ ոնց.... 

Ոնց գցել, բռնել են, Վազգեն Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չեն գտել: Իհարկե, 1998-ին գլուխը ֆռցրին, 1999-ին գլուխը կերան, հետո հերոսացրին... որ այսօր էլ Փաշինյանի անվան կողքին դնեն:

Դեռ լավ է, որ Տիգրան Մեծին կամ Սևքարեցի Սաքոյին չի հակադրել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ