...

Համարյա շուրջօրյա

Համարյա շուրջօրյա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է։

Ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը»:

Նստացույցերը բոլոր վայրերում կմեկնարկեն առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին:

«ՉԻ». Դե սենց չեղավ. ասում եք՝ 24 ժամյա նստացույց, բայց իրականում ընդամենը 23 ժամ 30 րոպե է տևելու: Մի օր չի ձգում: 

Ուրիշ բան, որ առավոտյան 08:00-ին սկսեր ու ավարտվեր հաջորդ օրվա 08:30-ին: 

Էդ ավելի քան 24 ժամ կլիներ, և ակցիայի հնչեղությունը շատ ավելի հզոր կստացվեր, այդ դեպքում պահանջը լսելի կդառնար մինչև Վիեննա ու Բեյրութ:

Մի հատ ստուգեք, կարո՞ղ է թվերը խառնել եք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ