Հինգշաբթի 20.02.2020 04:03

Ձեռագրերը չեն այրվում
19.02.2020 / 22:00
Լուր-մեկնաբանություն
19.02.2020 / 21:00
Երազահան
19.02.2020 / 20:30
Քաղաքական
19.02.2020 / 20:00
Երազահան
19.02.2020 / 19:30
Երեկ   11:00
719

­Հան­րաք­վեի ա­պօ­րի­նի «նրբե­րանգ­նե­րը»


Քաղաքական օրակարգում է 2015 թվականի Սահմանադրության սահմանադրականության հարցը: «Չորրորդ իշխանությունը» բազմաթիվ հրապարակումներ է ունեցել գործընթացի ապօրինությունների մասին, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև:

«ՉԻ» 134, հոկտեմբերի 24, 2015թ.

Սահ­մա­նադ­րա­կան այս փո­փո­խութ­յուն­ներն ի սկզբա­նե կա­րե­լի է հա­մա­րել լե­գի­տի­մութ­յու­նից զուրկ, ա­պօ­րի­նի մի գոր­ծըն­թաց։ ­Հա­մե­նայն դեպս, նման եզ­րա­կա­ցութ­յան հիմք են տա­լիս ­Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը։

Այս­պես, դեռ հոկ­տեմ­բե­րի 5-ին «Թ­րանս­փա­րեն­սի ին­թեր­նեշնլ» հա­կա­կո­ռուպ­ցիոն կենտ­րո­նը հրա­պա­րա­կեց սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին իր կար­ծի­քը, որ­տեղ անդ­րա­դարձ կար այդ գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում ար­դա­րա­դա­տութ­յան մատ­չե­լիութ­յան բա­ցա­կա­յութ­յա­նը։ «­Նա­խա­տես­վող հան­րաք­վեի ժա­մա­նակ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի կողմ­նա­կից­նե­րի և­ ընդ­դի­մա­դիր­նե­րի հա­մար բո­ղո­քար­կե­լու և­ ար­դա­րա­դա­տութ­յան մատ­չե­լիութ­յան հար­ցե­րով հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­ներ չեն ըն­ձեռ­վի նաև ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­կար­դա­կով՝ պայ­մա­նա­վոր­ված զուտ այն հան­գա­ման­քով, որ ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նը սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վարն է և­ ին­տեն­սի­վո­րեն ներգ­րավ­ված է ա­ռա­ջարկ­վող փո­փո­խութ­յուն­նե­րի քա­րոզ­չութ­յան մեջ՝ ան­ձամբ ­Հա­յաս­տա­նի մար­զեր այ­ցե­լե­լով և ­հան­դի­պում­ներ անց­կաց­նե­լով տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի և ­տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Ուս­տի, հան­րաք­վեի արդ­յունք­նե­րի հետ կապ­ված վե­ճե­րի  լուծ­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու բարձ­րա­գույն և ­միակ դա­տա­կան մար­մի­նը, ո­րի ղե­կա­վա­րը սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րից և­ ա­մե­նաակ­տիվ քա­րո­զիչ­նե­րից մեկն է, ակն­հայ­տո­րեն չի կա­րող ա­պա­հո­վել դա­տա­վա­րութ­յան կող­մե­րի նկատ­մամբ ան­կողմ­նա­կալ վե­րա­բեր­մունք և ­վե­ճե­րի պատ­շաճ լու­ծում»,- նշված էր հայ­տա­րա­րութ­յան մեջ։ ­Հի­շեց­նենք, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի հա­յե­ցա­կար­գի հրա­պա­րա­կու­մից հե­տո հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը՝ ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, շրջում էին մար­զե­րով, հան­դի­պում բնակ­չութ­յան հետ (ա­վե­լի ճիշտ՝ պե­տա­կան հիմ­նար­կութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ) և ­քա­րո­զում հա­յե­ցա­կար­գը։

Այս հան­գա­ման­քի վրա ու­շադ­րութ­յուն էր հրա­վի­րել նա­և ­Հայ Ազ­գա­յին ­Կոնգ­րես կու­սակ­ցութ­յու­նը՝ հոկ­տեմ­բե­րի 16-ի իր հայ­տա­րա­րութ­յամբ։ ՀԱԿ-ը նշել էր, թե հան­րաք­վեի պաշ­տո­նա­կան բուն գոր­ծըն­թացն սկսվում է քա­րոզ­չութ­յան հա­մար սահ­ման­ված ա­ռա­ջին օ­րից և­ ա­վարտ­վում քվեար­կութ­յու­նից հե­տո հրա­պա­րակ­ված արդ­յունք­նե­րը ՍԴ-ում վի­ճար­կե­լու հա­մար օ­րեն­քով սահ­ման­ված հնա­րա­վո­րութ­յան 7-օր­յա ժամ­կե­տով։ «­Մեկ­նար­կած սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն ա­պօ­րի­նի է, քա­նի որ ի սկզբա­նե առ­կա է նրա վերջ­նա­կան արդ­յունք­նե­րը կան­խո­րո­շող կար­ևոր հան­գա­մանք՝ կապ­ված ­Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նի ու­նե­ցած գոր­ծու­նեութ­յան հետ։ ­Վեր­ջինս ե­ղել է նոր սահ­մա­նադ­րութ­յու­նը մշա­կող հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, ոչ միայն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է հան­րաք­վեի դրված նա­խագ­ծի կազմ­մա­նը, այլև ե­ռան­դուն քա­րոզ­չութ­յուն է ի­րա­կա­նաց­րել դրա օգ­տին։ Դ­րա­նով նա, նախ՝ խախ­տե­լով ­Սահ­մա­նադ­րութ­յան և­ օ­րեն­քի հստակ պա­հան­ջը, ըստ էութ­յան, զբաղ­վել է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ։ Երկ­րորդ՝ լի­նե­լով ու հրա­պա­րա­կավ ներ­կա­յա­նա­լով որ­պես հան­րաք­վեի դրված նա­խագ­ծի պաշտ­պան, նա, որ­պես ­Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ, չի կա­րող ա­նա­չառ ու ան­կողմ­նա­կալ լի­նել հան­րաք­վեի արդ­յունք­նե­րի բո­ղո­քարկ­ման դեպ­քում գոր­ծը քննե­լիս»,- ման­րա­մաս­նած էր ՀԱԿ հայ­տա­րա­րութ­յան մեջ։

Այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին ար­ձա­գան­քել էր նաև ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նը։ ­Մաս­նա­վո­րա­պես, հոկ­տեմ­բե­րի 9-ին անդ­րա­դառ­նա­լով «Թ­րանս­փա­րեն­սի ին­թեր­նեշնլ»-ի հայ­տա­րա­րութ­յան մեջ մատ­նանշ­ված մտա­վա­խութ­յուն­նե­րին, ա­սել էր. «Մ­տա­վա­խութ­յուն չու­նեմ ու չեմ կա­րող ու­նե­նալ, քա­նի որ մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղովն իր աշ­խա­տանքն ա­րել ու ա­վար­տել է, քա­րոզ­չութ­յու­նը նոր է սկսում»։ ­Նա միա­ժա­մա­նակ հրա­ժար­վել էր խո­սել սահ­մա­նադ­րութ­յան նա­խագ­ծի վի­ճա­հա­րույց դրույթ­նե­րի մա­սին` հայ­տա­րա­րե­լով, թե «­Մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղովն ի­րա­վա­բա­նո­րեն այլևս գո­յութ­յուն չու­նի»։

Ու­շադ­րութ­յուն դարձ­րեք՝ Գ.­Հա­րութ­յուն­յա­նը փոր­ձել էր ի­րեն կա­մաց-կա­մաց օ­տա­րել այս գոր­ծըն­թա­ցից՝ պնդե­լով, որ մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղովն այլևս գո­յութ­յուն չու­նի։

­Բայց ե­րեկ միան­գա­մայն այլ բան պարզ­վեց։ ՍԴ նա­խա­գահ ­Գա­գիկ ­Հա­րութ­յուն­յա­նը, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րից Հ­րայր ­Թով­մաս­յանն ու ­Վար­դան ­Պո­ղոս­յանն ԱԺ նա­խա­գահ ­Գա­լուստ ­Սա­հակ­յա­նի հետ մեկ­նել են Ի­տա­լիա՝ մաս­նակ­ցե­լու ­Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին։ Այ­սինքն՝ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում Գ.­ Հա­րութ­յուն­յա­նը շա­րու­նա­կում է ներ­կա­յաց­նել «ի­րա­վա­բա­նո­րեն գո­յութ­յուն չու­նե­ցող» մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, և «քա­րո­զել» սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը։ ­Ճիշտ է, պաշ­տո­նա­պես Գ.­Հա­րութ­յուն­յանն այդ նիս­տին մաս­նակ­ցել է որ­պես ­Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի բյու­րո­յի ան­դամ, բայց նա ծա­վա­լել է մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դա­մի գոր­ծու­նեութ­յուն։ ­Սա էլ մեջ­բե­րում ՍԴ կայ­քից. «հոկ­տեմ­բե­րի 23-ին, պա­րոն ­Հա­րութ­յուն­յա­նը մաս­նակ­ցեց ­Վե­նե­տի­կի ­Հանձ­նա­ժո­ղո­վի 104-րդ ­լիա­գու­մար նիս­տին, ո­րի շրջա­նակ­նե­րում հաս­տատ­վեց ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ­Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յուն­նե­րի նա­խագ­ծի 1-7 և 10 գլուխ­նե­րի վե­րա­բեր­յալ նախ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը, 8, 9 և 11-16 գլուխ­նե­րի վե­րա­բեր­յալ երկ­րորդ նախ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը, ո­րոնք պատ­րաստ­վել էին ­հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ Ս. ­Բար­տո­լեի, Ա. Էն­դին­շի, Ք. Գ­րա­բեն­վար­տե­րի, Տ. ­Խաբ­րի­ևա­յի, Ե. ­Տանչ­ևի և Կ. ­Տո­ւո­րիի նկա­տա­ռում­նե­րի հի­ման վրա»։

Արման Գալոյան

Հ.Գ. ­Սերժ ­Սարգս­յանն իր հեր­թին, ­Գա­լուստ ­Սա­հակ­յանն իր հեր­թին մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ փոր­ձում են գո­վա­բա­նել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի այս գոր­ծըն­թա­ցը։ ­Բայց, ինչ­պես տես­նում եք՝ ա­պօ­րի­նութ­յուն­ներն ակն­հայտ են, և ­մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը ճիշտ կա­ներ՝ այս ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա ու­շադ­րութ­յուն դարձ­ներ։



 Պիտակներ

         Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան, Գալուստ Սահակյան, Չորրորդ իշխանություն, Արման Գալոյան, Վար­դան ­Պո­ղոս­յան




Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված

















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
03.02.2020 / 2384