...

Հաստատ պոպուլիզմ էր

Հաստատ պոպուլիզմ էր

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի բաց նամակին՝ ուղղված ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին և որտեղ կոչ է արվում կանխել Արցախի հայաթափումն ու վերացնել հումանիտար աղետը, ապահովել արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորել դրանք, այնուհետև անցնել դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին:

«Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը ավելի հայրենասեր ձևանալու էժանագին փորձ էր»:

«ՉԻ». Ճիշտ է ասում: Շատ էժանագին էր: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր իսկական հայրենասեր երևալ, ապա ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին պետք է կոչ աներ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իհարկե, Արցախը նրա կազմում: Դա պետք է պարտադիր ընդգծեր ու մեկի տեղը երկու անգամ:

Հետո պիտի ոչ թե ասեր, թե պետք է վերադառնալ մինչև 2018թ. բանակցային գործընթացին, այլ շեշտեր, որ Հայաստանը չպետք է պատերազմ սկսեր 1991 թվականին ու տարածքային պահանջներ ներկայացներ Ադրբեջանին: 

Այ, որ սրանք ասեր, կհամարվեր իրական հայրենասեր, այնպիսին, ինչպիսին մեր իշխանավորներն են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ