...

Հատված ԱԽ նիստի սղագրությունից

Հատված ԱԽ նիստի սղագրությունից

Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ։ Նստեք, քանի հնարավորություն կա՝ նստեք, կանգնելու ժամանակ միշտ էլ կունենաք։ Գնդակահարության պատի տակ։ Հի-հի, էսօր անընդհատ կատակներ եմ անում, տրամադրությունս լավ ա, կանչել են Բրյուսել։ Լավ, չշեղվենք։ Էն դհոլչին ո՞ւր ա, ասեք, թող զեկուցի։

Արթուր Դավթյան - Մեծարգո պարոն վարչապետ․․․

Ն․ Փ․ - Սպասի։ Մինչև սկսելը կարա՞ս դհոլով «Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմը» նվագես։ Չէ, չէ, կատակ եմ անում, սկսի՛։ 

Ա․ Դ․ - Մեծարգո պարոն վարչապետ, նախ՝ Ալեն Սիմոնյանի երեկվա գործունեության մասին․․․

Ն․ Փ․ - Արա՛, էդ ալենկի ցվետոկից ի՞նչ եք ուզում։ Ի՞նչ նոր բան ա արել։

Ա․ Դ․ - Հեչ, որոշում է ընդունել, որ ռազմագերիների ծնողներին տուգանեն, այդ գումարով իր համար ևս մի մեքենա գնի, հետո ԱԺ դահլիճում խաշ է դրել, խաշից հետո ծաղկավոր շորտիկով մասնակցել է միջազգային օնլայն կոնֆերանսի․․․

Ն․ Փ․ - Լավ, պարզ ա։ Ասեք, թող իզուր չտանջվի, մեկ ա՝ ԱԺ նախագահի պաշտոնից չեմ հանելու։ Տենց հեշտ ուզում ա թռնի՞։ Բայց ես նրա մասին չէի հարցնում, զեկուցի՝ տեսնեմ էն Հայկո-Մկոյի մեջի Հայկոյի մոմենտով ինչ եք ձեռնարկել։

Ա․ Դ․ - Աշխատում ենք, պարոն վարչապետ, աշխատում ենք։ Բայց բավականին բարդ է, ինչ գործ բացում ենք՝ թելերը տանում են դեպի «Ժպիտների մայրաքաղաք» հիմնադրամ։ Գոնե էն Սիլվան ցուցմունք տար․․․

Ն․ Փ․ - Չհասկացա, էդքան բարդ ա՞ թևերը ոլորեք, տանեք Գորիս-Կապան ճանապարհին բաց թողնեք։ Գերի կընկնի, ազատ կարձակեն, կկալանավորենք։ Էլ այդպիսի արտահայտություն չլսեմ։ Ասեմ, որ այս գործը դատախազության համար լինելու է լակմուսի թուղթ․․․ Հա, ասեցի լակմուս՝ հիշեցի։ Էս էրկու օրը գնալու եմ Իջևան՝ հարսանիք, մի քանի օր կապի մեջ չեմ լինելու, հենց էդ վիճակից դուրս եկա՝ զեկուցեք։ Անցնենք հաջորդ հարցին։ Թուրքիայի հետ բանակցելու համար հատուկ ներկայացուցիչ պիտի նշանակեմ, ի՞նչ առաջարկներ կան։

Արգիշտի Քյարամյան - Ինձ համար, իհարկե, մեծ պատիվ է․․․

Ն․ Փ․ - Դու սուս մնա։ Ի՞նչ անեմ, կարծեմ Արարատ Միրզոյանն էր, չէ՞, որ Թուրքիայի հետ ինչ-որ կապեր ուներ։ Համ էլ՝ օդային սահմանը բացելու հարցը պիտի քննարկվի, ինքը թռնելու հետ է՛լ սեր ունի․․․ 

Արարատ Միրզոյան - Դե հիմա ավտոմոբիլային ճանապարհների հարցն էլ է քննարկվելու, Ալենն էլ ավտոների՛ հետ սեր ունի․․․

Ն․ Փ․ - Ավտո ասեցիր՝ հիշեցի։ Էն Գռզոյի «Մայբախի» վրա էին, չէ՞, կրակել, որ հրաժարվել էր, ասել էր իրենը չի։ Ալո՛, պարո՛ն Սուքիասյան, էդ «Մայբախից» հրաժարվել եք, չէ՞։ Դե բա բան արեք՝ բերեք տեսնեմ էդ ինչ անտեր ավտո ա։ Շատ ա՞ վնասվել, ո՞ր թիվ ա, գազ կա՞ դրած։ Հա, հա, Ստամբուլի ռեյսերի կերոսինը քեզանից կառնենք․․․ Դե սպասում եմ։ Լավ, անցնենք չզեկուցվող հարցերին․․․
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ