...

Հայ ընտանիքը անելանելի վիճակում է և չի կարողանում Թեհրանից վերադառնալ Հայաստան

Հայ ընտանիքը անելանելի վիճակում է և չի կարողանում Թեհրանից վերադառնալ Հայաստան

Արդեն տևական ժամանակ է, ինչ Իրանում է գտնվում Գևորգ Չալաբովը՝ ընտանյոք հանդերձ: Գևորգը մեկ ամիս առաջ մեկնել է Թեհրան՝ տան համար որոշ ապրանքներ ձեռք բերելու համար, սակայն մինչ վերադառնալը Իրանից դեպի Հայաստան ճանապարհները փակվել են և նրանց ընտանիքը (5 հոգի) չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Խնդրո վերաբերյալ Չալաբովների ընտանիքը դիմել Իրանում Հայաստանի դեսպանատուն, այնտեղից պատասխանել են, որ ՀՀ արտգործնախարարությանը գրություն է ուղարկվել, պետք է սպասել պատասխանին, իսկ պատասխան մինչ այժմ չկա, և Չալաբովների ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել, քանի որ Թեհրանում այդքան երկար մնալու հնարավորությունները սպառել են:

Եվ ահա այսօր Գևորգ Չալաբովի կինը կապ է հաստատել ՀՀ արտգործնախարարության հետ, որտեղից պատասխանել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել:

Բավական տարօրինակ է ՀՀ արտգործնախարարության վարքագիծը: Կա խնդիր, հայ ընտանիքը ցանկանում է վերադառնալ հայրենիք, դա նրանց իրավունքն է, որի լուծմանը խանգարող բոլոր խոչընդոտները իշխանությունները պետք է լուծեն, քանի որ խոսքը գնում է հայաստանահպատակների մասին:

Ակնկալում ենք իշխանությունների շուտափույթ արձագանքը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ