...

Հայկական մաթեմատիկայի առանձնահատկությունները

Հայկական մաթեմատիկայի առանձնահատկությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրապարակել է վիճակագրական տվյալներ, որտեղ համեմատվել են 2019-ի և 2022-ի թվերը, թե այդ տարիներին զբոսաշրջիկները որտեղով են Հայաստան ժամանել:

Օրինակ, եթե 2019 թվականին զբոսաշրջիկների ընդհանուր թվի 51 տոկոսն է «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան մտել, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 64 տոկոս:

Բայց արտառոցն այն է, որ Քերոբյանի ներկայացրած տվյալներով եթե իրար ենք գումարում, թե զբոսաշրջիկների քանի տոկոսը որ հատվածով է Հայաստան մտել, ապա բոլոր տոկոսների գումարն իրար հետ 2019 թվականի դեպքում կազմում է 102 տոկոս: Գուցե էն 2 տոկոսը Հայաստան է եկել մայիսի 32-ին, չգիտենք, բայց որ մաթեմատիկան ասֆալտին է փռվել, դա փաստ է:

2022 թվականին էլ բոլոր զբոսաշրջիկների տոկոսային գումարը կազմել է 99: Այստեղ ամեն ինչ ավելի բացատրելի է. այդ մի տոկոսը հաստատ ադրբեջանցի զինվորականներն են, որոնք տուրիստի պես մտնում, դուրս են գալիս Հայաստանի տարբեր սահմանամերձ հատվածներում: Մերոնք էլ նրանց չեն կարողանում հաշվառել, քանի այդ ադրբեջանցիներն անձնագրերով չեն ներխուժում մեր տարածք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ