...

Հայրենիքի փրկության գործը հասավ նպատակին

Հայրենիքի փրկության գործը հասավ նպատակին

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել է. ««Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները»:

«ՉԻ». Ինչպես ասում են. Կեսարինը՝ Կեսարին: Մի կես տարի առաջ բացառում էին որևէ ընտրություն, միայն հրաժարական էին պահանջում, փակեցին Բաղրամյան պողոտան, հետո՝ Դեմիրճյան փողոցի ձախից երկրորդ նրբանցքը, իսկ հիմա մանդատ են վերցնում: Որովհետև դաշնակների իրական գերնպատակը դա էր: 

Հազիվ Քոչարյան էին կպցրել, աստված գիտի, մեկ էլ երբ այսպիսի շանս ունենային: Այնպես որ, դաշնակների՝ հայրենիքի փրկության ծրագիրը կարելի է համարել հաջողությամբ ավարտված: 

Վազգեն Մանուկյանն էլ այնտեղ է ահազանգում՝ հասեք, Սյունիքը վերցնում են: Թե քեզ ով էր խնդրում՝ նոյեմբերի 10-ից հետո Քոչարյանի հետ խաղերի մեջ մտնեիր, ու ձեր ապիկար գործողություններով միայն ամրապնդեիք իշխանության դիրքերը, դուք էլ կոտրած տաշտակի առջև հայտնվեիք երկրի հետ միասին, բնականաբար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ