...

Հայտնի «Շիզոլինիի» և Նիկոլի զարմանքի մասին

Հայտնի «Շիզոլինիի» և Նիկոլի զարմանքի մասին

Այսօր հանրությունն այնպես է փոթորկվել Արտյոմ Խաչատրյան անձի գրառումից՝ Տաթևիկ Ռևազյանի մասին, որ նույնիսկ Միքայել Մինասյանի լայվերը, Փաշինյանի փաստերը, կորոնավիրուսի տարածումը... բոլորը մի կողմ են թողել: Ազգային «ասուժդամսի» նման մթնոլորտ վաղուց չէր եղել: Նույնիսկ նրանք են Ա. Խաչատրյանին դատապարտում, որոնք առավոտից երեկո իրենց ֆեյսբուքյան էջում հայհոյանքներ ու զրպարտություններ են հրապարակում կանանց հասցեին:

Շատերը «Շիզոլինի» մականունով այս անձին հիշում են 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և շտաբի առջև պիկետներով: Իսկ ահա թե որտեղից հայտնվեց, ինչպես առաջացավ, քչերը գիտեն:

Ուրեմն, 2000-ականների կեսերին «ՉԻ» խմբագրություն այցելեց մի տղամարդ, հայտնեց, որ ինքը քաղաքագետ է, գրքերի հեղինակ, ցույց տվեց իր գրած գիրքը՝ «Ձոն Պազոլինիին», ասաց, որ ցանկանում է մեզ հետ համագործակցել, վերլուծություններ գրել, ինքը հիանում է մեր թերթով, ուզում է պայքարել քոչարյանական «թուրք» ռեժիմի դեմ՝ սա իր արտահայտությունն էր, որ գործող իշխանությունները դավաճան են, սրանց պետք է քշել Հայաստանից և այլն:

Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան առաջարկի համար, բայց մերժեցինք: Նախ՝ նրա խոսքում կեղծավորության նոտաներ կային, երկրորդ՝ չափից դուրս շատ էր վիրավորական արտահայտություններ անում քոչարյանական իշխանության հասցեին, և զգացվում էր, որ ամեն կերպ փորձում է շահել մեր վստահությունն ու համակրանքը: Մի խոսքով, ասացինք՝ հաջող: 

Դրանից հետո այս անձնավորությունը գնաց «Հայկական ժամանակ», որտեղ էլ սկսեց նյութեր գրել: Եթե ճիշտ ենք հիշում՝ Գագիկ Սարգսյան կեղծանվան ներքո: Գնում, գալիս էր «ՀԺ»-ի խմբագրություն, բազմիցս էինք նրան այնտեղ տեսել: 

Բայց մի գեղեցիկ օր, ի վերջո «պալիտ» եղավ: Մի օր զանգահարում է մեր խմբագրություն, հեռախոսը վերցնում է մեր աշխատակցուհիներից մեկը, ու ինքը՝ խիստ զայրացած «ՉԻ» հրապարակումներից մեկից, հայհոյանքներ է տալիս: Այնպիսի հայհոյանքներ, որոնք երբևիցե չէինք լսել, պատկերացրեք, Տաթևիկ Ռևազյանի մասին գրածը՝ պարզապես հայհոյանքներով:

Բնականաբար, մենք այս մասին տեղյակ պահեցինք Նիկոլ Փաշինյանին, վերջինս դրան ռադ արեց «ՀԺ»-ից: Իմիջիայլոց, Շիզոլինի մականունը այդ ժամանակ առաջացավ, որովհետև միայն շիզոֆրենիկ հակումներ ունեցող մարդը կարող էր այդպիսի հայհոյանքներ տալ:

Մնացածն արդեն գիտեք: Ինչ-որ թերթ բացեց, կայք բացեց, որտեղ ամենավերջին քֆուրներ էր տալիս ընդդիմության հասցեին, մեր հասցեին: Ով էր իրեն հովանավորում, ով էր ֆինանսավորում, արժե մի օր այդ հարցը տալ այն ժամանակ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փեսային, մենք նույնիսկ կասեինք՝ վերին աստիճանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փեսային: Չենք տալիս նրա անունը, բայց հասկանալի է, որ «это был слоненок»:

2008թ. նախագահական ընտրություններում սույն անձնավորությունը դարձավ վերոհիշյալ փեսայի և այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համատեղ «պրոյեկտի» գործիքներից մեկը: Մյուս հիմնական գործիքը Սոկրատ Հովսեփյանն էր, նախկինում աշխատել էր դատախազությունում, մինչև վերջերս Արարատի մարզի Այգեստան համայնքի գյուղապետն է: Որ ասում են՝ աշխարհի «կլյաուզնիկ», դա իր մասին են ասել: Դատախազության հին «գելերին» հարցրեք, այնքան հետաքրքիր բաներ կպատմեն այդ մասին:

Հետաքրքիր է, որ մի օր, երբ «Շիզոլինին» արդեն ծակվել էր, Նիկոլ Փաշինյանը՝ գլուխն օրորելով մեզ հարցրեց. «Բայց դուք ո՞նց վռազ ջոկեցիք, որ դա ական է»: Դե, ջոկել էինք: Համենայնդեպս, հաճախորդների իդենտիֆիկացման մեր «հոտառությունն» ու փորձն առայժմ մեզ չեն խաբել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2880 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ