...

Հայտնի խաբեբայի տեղակալը խոսում է վստահությունից

Հայտնի խաբեբայի տեղակալը խոսում է վստահությունից

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ, բայց ո՞ր պաշտոնական լրահոսին, որ թաքցնո՞ւմ էր իրավիճակի իրական պատկերը, որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է ԶԼՄ-ների և խոսակցությունների հույսի՞ն, որ վարակվածների իրական թիվն իմանալով՝ որոշում է «պորցիա-պորցիա» տեղեկացնե՞լ ժողովրդին»:

«ՉԻ». Եվ սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը պնդում էր, որ 2016 թվականին հող չենք կորցրել, իսկ մի քանի շաբաթ անց ստիպված եղավ խոստովանել: 

Սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը մինչև վերջին պահը թաքցնում էր ժողովրդից Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: 

Սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը ո՛չ 2009-ին և ո՛չ էլ 2016-ին չդիմեց ժողովրդին H1N1 համաճարակի վերաբերյալ և չասաց, որ ունենք տասնյակ զոհեր: 

Սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը թաքցրել էր, որ կուտակել է 300 մլն դոլարի գազի պարտք: 

Այս օրերին կրկին արդիական է Բաղրամյանի կոչը՝ «Աշոտյան, աշոտյան եղիր» կուսակցությունովդ հանդերձ, մինչև մենք կլուծենք վարակի խնդիրը և կանցնենք քաղաքական վարակակիրներին: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ