...

Հեղափոխության ֆինանսական բաղադրիչը

Հեղափոխության ֆինանսական բաղադրիչը

Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել ֆինանսական հույժ գաղտնի երկու փաստաթղթեր, որոնցից առաջինը ներկայացնում է փողոցային ակցիաների, իսկ երկրորդը՝ դրանց կանխարգելման ընթացքում իրականացվելիք գործողությունների գնացուցակները։ Եվ այսպես․

Ցանցային և ապակենտրոն պայքարի գործողությունների գնացուցակ

(Գները նշված են ՌԴ ռուբլով, բայց ենթակա են վճարման բացառապես ՀՀ դրամով՝ ԿԲ սահմանած փոխարժեքով)։

Փողոցների փակում առնվազն 15 րոպեով-200։

«Առանց թուրքի Հայաստան» և (կամ) «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ առնվազն 5 րոպե տևողությամբ-200։

«Նիկոլ դավաճան» վանկարկումներ-100, տեսախցիկների առջև-200։

Լաոյի արթնացման հրապարակային կոչ-200, վոկալ եղանակով-300։

Ոստիկանության հետ բախումներ և ծեծի ուտում-500, ասֆալտին փռվում-700, օնլայն հեռարձակմամբ-1000։

Մարմնական վնասվածքների ստացում-1000։

Բերման ենթարկվում-1500։

Շարժման առաջնորդների մերձակայքում (3 մետր շառավղով) քայլ-2000։

Սույն գործողություններն ազնիվ մղումներով իրականացնող քաղաքացիների նկատմամբ շարժման առաջնորդները ֆինանսական պարտավորություններ չունեն։

Հասարակական կարգի պահպանման գործողությունների գնացուցակ

(Գները նշված են թուրքական լիրայով, բայց ենթակա են վճարման բացառապես ՀՀ դրամով՝ ԿԲ սահմանած փոխարժեքով)։

Փողոցների բացում ցուցարարների հրման և ֆիզիկական տեղաշարժի միջոցով-20։

Ցուցարարների քաշքշում և (կամ) ծեծում-50, նույն գործողությունը ստորին վերջույթների կիրառմամբ-100 (պարգևավճարների տեսքով)։

Ասֆալտափռում և հորիզոնական դիրքով դեպի ոստիկանական մեքենաներ տեղափոխում-100 (13-րդ աշխատավարձի տեսքով)։

«Թուրքը Ռոբն ա» և (կամ) «Թուրքը դուք եք» վանկարկումներ-կոմունալ վճարների զեղչ 50 տոկոսով։

«Գնացեք Ղարաբաղը պաշտպանեք» վանկարկումներ՝ զուգորդված ցուցարարների ուղղությամբ չանչ անելով-կոմունալ վճարների զեղչ 70 տոկոսով։

Սոցկայքերում Ոստիկանությանը շնորհակալության հայտնում-200։

Սոցկայքերում ՀՀ վարչապետին աջակցության հայտնում և առանձին մարմնամասերի ուտման պատրաստակամություն-250։ 

Սույն գործողություններն ազնիվ մղումներով իրականացնող քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունները ֆինանսական պարտավորություններ չունեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ