Մինչ երկրում խառնաշփոթ է, ամեն պահ ականտես ենք լինում տարբեր ահասարսուռ դեպքերի, երբ ամեն օրը մի նոր արհավիրք է կախում ժողովրդի գլխին, իշխանական շրջանակներում պատրաստվում են հերթական ճոխ հարսանիքին: Օգոստոսի 27-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքը Տաշիրի Սամվել Կարապետյանի քրոջ որդու քավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ հարսնացուն զինվորականի ընտանիքից է: Հարսանիքը, մեր աղբյուրի փոխանցմամբ, բազմամարդ է լինելու, մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մելանյա Ծառուկյան