...

Հերթը հասավ «անատոմիկներին»

Հերթը հասավ «անատոմիկներին»

ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին՝ կառավարության ներկայացրած նախագիծը, համաձայն որի` Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի»:

«ՉԻ». Սա նշանակում է, որ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում բաց են թողել համաճարակի կանխարգելման շղթան: Այժմ վիրուսից մահացածներին չեն հերձելու: Թե ինչպես են որոշելու` մարդը կորոնավիրուսից է մահացել, թե մեկ այլ հիվանդությունից, պարզ չէ, բայց սա կարող է բազմաթիվ չարաշահումների տեղիք տալ: Ցանկացած հանգուցյալի կարող են կորոնավիրուսից մահանալու անվան ներքո չհերձել:

Լավ, ընդունենք, արտակարգ իրավիճակ է, այնպիսի պայմաններ են, որ հնարավոր չէ և նաև վտանգավոր է կորոնավիրուսից մահացածներին հերձել՝ վարակը կանխարգելելու համար:
Բայց արդյո՞ք իշխանություններն իրականացնում են բոլոր այն քայլերը, որոնք հնարավորինս կկանխարգելեին վիրուսի տարածումը: Դատելով Երևանի փողոցներից՝ ոչ:

Փողոցները շարունակում են մարդաշատ լինել, մարդիկ զբոսնում են, գնում-գալիս են: Մեռան ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ հրապարակելով, որտեղ երևում է աշխույժ կյանքը երկրի տարբեր բնակավայրերում: Եթե կարանտին եք հայտարարել, ապա բարի եղեք վերջապես կարանտինի կանոններ հաստատել ամենուրեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ