Այսօր որոշ լրատվամիջոցներ առավոտյան լուր էին հրապարակել. «Արցախում ռուս զինծառայող է զոհվել»:
«ՉԻ». Բնականաբար, չենք ասում, թե որ լրատվամիջոցները, բոլորդ էլ գիտեք:
Հիմա այս վերնագիրը կարդացողը կմտածի, որ Արցախում ռուսական բանակի զինծառայողներ կան, որոնք կռվում են Ադրբեջանի դեմ և ահա, զոհ են տվել:
Թե ինչ նպատակով են նման լուր տարածել, ում և ինչի համար են իրար դեմ լարում, կարելի է գուշակել:
Ու արդյունքում մարդիկ ստիպված են պարզաբանում տալ, որ զոհվածը ռուս զինծառայող չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Նեչաևը, որը մոլոկան է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղից, և զորակոչվել է հայկական բանակ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները:
Բայց դրսում արդեն այս վերնագիրը տարածում են: Այսինքն, այդ լրատվամիջոցներն իրենց ուզածին հասել են: