...

Վարդանյանը լավ պատգամավոր կլիներ անցյալ դարի 80-ականներին

Վարդանյանը լավ պատգամավոր կլիներ անցյալ դարի 80-ականներին

«ԱԺ-ի ծեծկռտուքի լուսաբանումը մեդիայի գործառույթը չէ»:

Տեսակետի հեղինակը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանն է:

«ՉԻ». Մեկ-մեկ ափսոսում ենք, որ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր չէ: Օրինակ՝ օր ու արև չէր տա Վարդանյանի նման իշխանական պատգամավորներին: Այնքան կհեգներ, այնքան հոգին կուտեր, որ Վարդանյանը կնախընտրեր մանդատը վայր դներ, միայն թե նրա թիրախում չլիներ:

Այս մարդն առնվազն մի 40 տարով կյանքից հետ է մնացել: 80-ականների սկզբին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շատ լավ պատգամավոր կլիներ ու շատ որակյալ կոնսպեկտներ կտար «Աշխատավոր Հայաստան» կամ «Պիոներ» թերթերին, թե ինչի մասին պետք է գրել, ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչի վրա շեշտադրում կատարել:

Իսկ հիմա կարծես չի գիտակցում, որ իր փափագած ժամանակները վաղուց անցյալում են, և այս կարգի մեկնաբանությունները միայն կարեկցանք են առաջացնում:

Ինքը չի գիտակցում, որ մեդիան իշխանությանը կամ ընդդիմությանը հանրության մոտ լավ դիրքավորվելուն աջակցող գործառույթ չունի: Հակառակը՝ մեդիան պետք է ձգտի ցուցադրել նույն իշխանության և ընդդիմության արատները՝ անհանդուրժողականությունը, անհավասարակշռությունը, խորհրդարանը թաղի բեսեդկա դարձնելու ոմանց միտումը և այլն:

Մարդը տարրական պատկերացումներ չունի մեդիայի առաքելության և գործառույթների մասին, իսկ մենք նրան քննադատում էինք սահմանադրական բարեփոխումները ձախողելու մեջ: Հայցում ենք նրա ներողամտությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ