...

Թուքը մնում է թուք

Թուքը մնում է թուք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր, Վլադիմիր Վարդանյանի և Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացված սադրանքներին ու վստահություն հայտնել, որ դրանց հետքերը տանում են մեր երկրի սահմաններից դուրս, իսկ իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։

Եթե սա միջազգային ահաբեկչություն է, ապա դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը երևի կլինի այն, որ բյուջեից մի քանի միլիարդ դրամ հատկացնեն՝ բարձրաստիճան պաշտոնյաների թքագեղձերի գործունեությունը խթանելու նպատակով։ Բայց Ալեն Սիմոնյանի գրության վերջին նախադասությունն ամեն դեպքում անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում «Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը․․․»։ Այսինքն՝ Հայաստանը պատրաստվում էր ինչ-որ տեղ գնալ, բայց որոշել է մնա՞լ, թե՞ «մնալու է» այն իմաստով, որ արտաքին դավադիր ուժերն Ալենչոյին «դավաճան» անվանելով ուզում էին այնպես անել, որ երկրագնդի վրա Հայաստան անունով պետություն չմնա, բայց այդպիսի պետություն մնալո՛ւ է։ Կամ գուցե Ալենչոն ինքն իրե՞ն է «Հայաստան» անվանում, ու հայտարարում է, որ մնալու է ու ոչ մի տեղ էլ չի՞ փախչելու։ 

Հուսով ենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սա կպարզաբանի։ Նա էր, չէ՞, փայլուն հիմնավորում գտել՝ հայտարարելով, թե Ալեն Սիմոնյանը չէր կարող 30-40 հոգանոց թիկնազորով շրջել, որովհետև երկուսուկես տարի առաջ Արարատ Միրզոյանին ծեծել են։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ