...

Կասկածող է ման գալիս

Կասկածող է ման գալիս

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Այս առթիվ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հայտնել է, որ Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։ 

«ՉԻ». Չէ, բայց Ալեն Սիմոնյանը մեդիաաստղ է դարձել: Փաշինյանին տվեց անցավ: Նկատի ունենք Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե՝ Աշոտ: Աշոտի մասով հարձակվում, անցնում է:

Մեծ հաշվով, հիմա ԱԺ նախագահը պետք է դատի տա ոստիկանությանը, իր գրածը կասկածի տակ դնելու համար: Այսինքն՝ ի՞նչ կասկած, դրել, չորով հերքել են: 

Բայց ո՞նց կարող է Ալեն Սիմոնյանը, երևանցի տղա, քուչում հարգված, խորհրդարանում «ավտարիտետ» մարդը «տուֆտի»: Չկա նման բան: Եվ ուրեմն՝ կամ ոստիկանությունում կադրային փոփոխություններ են լինում, կամ էլ ուզած-չուզած պիտի Աշոտի վրա հարձակվեն... որովհետև ճիշտը մի հատ է լինում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ