...

Կուռկուռլամիշ տղերքը

Կուռկուռլամիշ տղերքը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը վստահ է, որ Սահմանադրությունը փոխելը Ադրբեջանի պահանջն է, ասել է. «Ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող և չպետք է ընդունվի, որովհետև եթե ընդունվում է ճնշումներով, մենք ինքնիշխանության հետ կապված խնդիրներ ենք ունենում»։ 

«ՉԻ». Իշխանական պատգամավորն իր բերանով խոստովանում է, որ Հայաստանը ինքնիշխանության խնդիր ունի: Որովհետև Ադրբեջանն արդեն չի էլ թաքցնում, որ իր ճնշումների պատճառով են Հայաստանի իշխանությունները մտադիր փոխել Սահմանադրությունը:

Իսկ ճնշումներով ընդունված Սահմանադրությունը, ինչպես էս մեր հարգելի ընկերն է ասում, ինքնիշխանության հետ կապված խնդիրների է բերելու:

Այսինքն՝ էդ խնդիրներն արդեն կան: Ադրբեջանն է որոշում, թե ինչ սահմանադրություն պիտի ունենանք, էդ տեքստը դեռ պիտի ուղարկենք Բաքու, մի հատ կարդան, ուղղումներ կատարեն, սրբագրեն, խմբագրեն, վերջնական տեքստը հետ ուղարկեն: 

Ադրբեջանն է որոշում, թե մեր գերբի վրա ինչ պիտի պատկերված լինի ու ինչ պատկեր չպիտի լինի:  

Կուռկուռի ձագի պես խունջիկլամիշ են լինում, թե բա չէ, ի՞նչ եք ասում, ի՞նչ ճնշումներ, վայ, բա ամոթ չի, բա մենք ճնշվող տղերք ե՞նք: Ձեզ վրա մի հատ թարս նայում են, արդեն տեղում չորանում եք:

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   394 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ