...

Քաջության տեղը փոխել չի կարելի

Քաջության տեղը փոխել չի կարելի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝  անդրադառալով ընդդիմության մեղադրանքներին, որ իշխանությունը կրկին մանիպուլյացիա է անում՝ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի Դաշնության վրա, ասել է. «ԱՄՆ-ն մի լավ նախագահ ուներ, ափսոս, սպանեցին: Քենեդին ասում էր՝ «Մի՛ հարցրեք ԱՄՆ-ն ինչ է արել Ձեզ համար, հարցրեք՝ Դուք ինչ եք արել ԱՄՆ-ի համար»: Հիմա հարցնում եմ Ձեզ՝ դուք ի՞նչ եք արել, ամիսներով գործի չեք գալիս։ Մարդկանց բերանը հաց չի գնում, ընտանիքները բաժանված են, զանգում ես՝ չգիտես ինչ հարցնես: Դուք շարունակեք մեղադրել իշխանությանը, մեկը լինի Ձեզ հարցնի՝ 30 տարի ինչո՞ւ Արցախի ճանաչման հարց չեք դրել, դնեիք»:

«ՉԻ». Բա որ տեսնեիք, թե ինչ ջղայնացած ու խրոխտ տեսքով էր քպ-ական պատգամավորը շշպռում ընդդիմությանը: Ուրիշ ոչ մի տեղ էլ չեն կարող այդպես քաջաբար խոսել: 

Բայց մենք համարձակվենք օգտվել խեղճ Քենեդու շպարգալկաներից ու մի հատ հարց տանք իշխանավորներին, մասնավորապես՝ Վլ. Վարդանյանին: Վերջը, մի հատ ասեք, դուք ի՞նչ եք արել Հայաստանի համար:

Ուզո՞ւմ եք ասենք, թե ինչ կպատասխանի: Դա էլ գիտենք: Ասելու է. բա դուք ինչի՞ 90 թվին, երբ 94-ին, իսկ եթե 97-ին, այդ դեպքում 98-ից հետո... ու վաբշե, դուք ո՞վ եք, որ մեզ նման հարցեր տաք, մեզ ժողովուրդն է ընտրել, իսկ ժողովուրդը մեզ հարցեր չունի: 

Ընդդիմությունն էլ չի կարողանում հակադարձել Վլ. Վարդանյանին, որովհետև 20 տարի այդ հարցը իրենց ենք տվել, ու 20 տարի նույն պատասխանն են տվել, ինչ՝ ՔՊ-ական պատգամավորը: Բա... 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ