Նիկոլ Փաշինյանի տիկինը մի հրապարակում է արել, որտեղ այսպիսի միտք կա՝ խաղաղությունը «չի լինում», խաղաղությունը «անում են»։
Ճիշտն ասած, մի քիչ լավ չհասկացանք՝ հիմա Նիկոլ Փաշինյա՞նն է հայ ժողովրդին «խաղաղություն անում», թե՞ Ալիևն է Նիկոլ Փաշինյանին «խաղաղություն անում»։ Այսպես թե այնպես՝ կոնկրետ մեր դեպքում դա այնպիսի գործողություն է, որից հետո «ազնիվ մարդը պարտավոր է ամուսնանալ»։
Բայց տիկին Հակոբյանը մի ուրիշ ուշագրավ միտք էլ է հայտնում․ «Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում և ամբարտավանում ենք, և դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո՛վ ենք հեռանում խաղաղությունից»։ Հիրավի իմաստուն միտք է։ Պարզապես զարմանալի է, որ տիկին Հակոբյանը ճշգրտորեն նկարագրել է ամուսնու աշխատանքային օրը, բայց չի արձանագրել, որ «օրը մի հարյուրամյակ» հաշվարկով՝ ամուսնու գործունեության արդյունքում Հայաստանն ու հայ ժողովուրդը խաղաղությունից հեռացել են ավելի քան 173 հազար տարի։