Հայաստանում բացվել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը, վարչապետի տիկինն էլ՝ որ ներկա էր բացման արարողությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել»։
Հրաշալի բարեմաղթանք է, բայց մեր մեջ ասած՝ ստեղծված իրավիճակում փոքր-ինչ երկակի է հնչում։ Բանն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի «խաղաղության դարաշրջանի բացման» իր այսօրվա քաղաքականությունը, իսկապես էլ նորանոր կենտրոնների անհրաժեշտություն կառաջանա։ Սկզբում հերթ կկանգնեն 120 հազար արցախցիները, հետո՝ առնվազն մի այդքան «ադրբեջանցի փախստականները», որոնք կցանկանան «ինտեգրվել» Հայաստանի հասարակությանը․․․ Բա իհարկե, Նիկոլը խոստանում էր, չէ՞, որ 2050 թվականին Հայաստանը 5 միլիոն բնակչություն է ունենալու։ Թիվը նշում էր, բայց հո ազգությունն էլ չէ՞ր նշում։