Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս կամ այն կերպ դասալքության հետ կապված քրեական վարույթները վերաբերում են ընդհանուր առմամբ 12 600 անձի։ «Հիմա թե այս թվից քանի մարդ մեղավոր կճանաչվի, որքանն անմեղ կճանաչվի՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»,- հավելել է նա։
Չհասկացանք, «չեմ կարող պատասխանել»-ը ո՞րն ա, չես կարող՝ Աննայի՛ն հարցրու, նա ասել է, չէ՞, որ 44-օրյա պատերազմում 11 հազար դասալիք ենք ունեցել։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ, նա այդ տեղեկատվությունը ստացել է ՀՀ զինվորական տրիբունալ կատարած քաղաքավարական այցի ընթացքում։ Կամ էլ՝ եթե ինչ-ինչ պատճառներով իրար հետ չեք խոսում, վերցնում ես ամենասովորական չինական կալկուլյատորը, 12 600-ից հանում 11 000 և հայտարարում, որ թեև արդարադատության ոլորտին ընդհանրապես չես միջամտում, բայց ենթադրում ես, որ մոտավորապես 1600 հոգի անմեղ կճանաչվի։ «Պլյուս-մինուս 50 հոգի»։