...

Հիմա ո՞ր մեկն է կեղծ

Հիմա ո՞ր մեկն է կեղծ

Պարզվում է՝ 2022 թվականին Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում նահանջել է, բայց փոխարենը՝ բարելավել է դիրքերը EIU-ի հրապարակած ժողովրդավարության ինդեքսում։

Հիշում եք, չէ՞, հայտնի արտահայտությունը․ եթե քեռին երիտասարդ, գեղեցիկ ազգականուհուն ադամանդներ է նվիրում, ուրեմն՝ կամ քեռին է կեղծ, կամ ադամանդները։ Հիմա մեր վիճակն է։ Չի կարող նույն ժամանակահատվածում նույն երկրում միաժամանակ և՛ ժողովրդավարության մակարդակն աճել, և՛ կոռուպցիայի, հետևաբար՝ կամ ժողովրդավարությունն է կեղծ, կամ կոռուպցիան։ Բայց անսպասելիորեն հարստացած բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներն էլ են իրական, նրանց ազգականների շահած մրցույթներն էլ, տարբեր պաշտոնների նշանակված ընկեր-բարեկամներն էլ, գերթանկարժեք հանգստավայրերում «տժժալու» փաստերն էլ․․․ Իսկ ահա «ժողովրդավարության բարելավումն» ինչ-որ չի երևում։ 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ