...

Հիմա Տոնոյանը անմե՞ղ է, գլխին ե՞ն սարքում

Հիմա Տոնոյանը անմե՞ղ է, գլխին ե՞ն սարքում

«Ես Դավիթ Տոնոյանին շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ նա անմեղ է»:

Հայտարարության հեղինակը դատարանի բակ եկած ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն է:

«ՉԻ». Մեկը հարցնի՝ որտեղի՞ց եք շատ լավ ճանաչում: Տոնոյանը եղել է նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ դուք՝ ակտիվիստ: Իրար հետ ո՛չ սովորել եք, ո՛չ ծառայել, ո՛չ աշխատել և ոչ էլ գտնվել սոցիալական նույն ստատուսում:

Առավելագույնը՝ կարող էիք մտերմանալ հեղափոխությունից հետո, երբ ՊՆ նորանշանակ նախարարին անհրաժեշտ էին ֆեյսբուքյան գրառումներ, որտեղ կգովերգեին նրա՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը: Որոշ ՔՊ-ականներ մեծ հաճույքով անում էին դա՝ առանց մտահոգվելու այդ արկածախնդրության հնարավոր հետևանքների մասին: Հնարավոր է՝ Վիլեն Գաբրիելյանի գրառումը ամենից շատ հավանումն է ստացել ֆեյսբուքում, և Տոնոյանը նրան մի քանի անգամ հրավիրել է ուտել-խմելու:

Գովելի է, որ Գաբրիելյանը չի ուրանում համատեղ կերած հացը, բայց այդ դեպքում միանշանակ զիջում է նախկին հանրապետականներին: Նրանք գոնե ընկեր են անվանում նրան, ում հետ մի քանի տասնյակ տարի ճանապարհ են անցել և ոչ միայն՝ կերել-խմել:

Հ.Գ. Եթե Տոնոյանը անմեղ է, և ԱԱԾ-ն նրա գլխին սարքում է, ուրեմն՝ ապրում ենք շատ վատ երկրում: Կուզեք այն անվանեք տոտալիտար, կուզեք՝ ավտորիտար: Թերևս նախկին ակտիվիստը լքի իշխանական խմբակցությունը, որի պաշտպանած կառավարությունը նման էություն ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ