...

Ինչպես չդառնալ «քավության նոխազ»

Ինչպես չդառնալ «քավության նոխազ»

«Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ»,- Hraparak.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Դավիթ Տոնոյանը կարծես թե գտել է քավության նոխազ չդառնալու միակ ճանապարհը։ Խոսքը ակնարկվող անակնկալների մասին է։ Կարելի է այդ անակնկալների մասին տեքստը նախապես տալ Նավակ Ճոճողին՝ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, որն էլ կփոխանցի շեֆին ու, հնարավոր է, կոմպրոմիսներ գտնվեն։ Բայց Դավիթ Տոնոյանը բացի իրավական հարթությունից, բարոյական իմաստով պիտի պատասխանատվություն կրի։ Օրինակ՝ բացատրի, թե ինչ սրտով էր պատերազմից հաշված օրեր անց մոտ ազգականների նշանդրեքներին քեֆ անում։ Ավելին՝ ինչպես էր 2020 թ․ դեկտեմբերի 31-ին դստեր համար շքեղ նշանադրություն անցկացնում։ Դա անում էր այն պահին, երբ որդիների դիակները չգտնող որդեկորույս ծնողները ՊՆ-ից վազում էին կառավարություն, կառավարությունից՝ ՊՆ, ու խելագար հուսահատությամբ պատասխաններ էին պահանջում։ Դավիթ Տոնոյանն այդ օրերին քեֆերի մեջ էր։ Թիկունքին՝ Օմարի Արծիվն էր, սեղանին՝ որակյալ խմիչքն ու «աննոխազ» ապագան։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ