...

Հուսով ենք՝ ասֆալտի գործարանը չեն գրավի

Հուսով ենք՝ ասֆալտի գործարանը չեն գրավի

«Բարոյազուրկների իշխանություն է, եթե այսպես շարունակեն, ապստամբելու ենք, բա ի՞նչ ենք անելու». Պավլիկ Մանուկյան:

«ՉԻ». Հետո ասում եք՝ ի՞նչ է փոխվել: Արագություններն են փոխվել: Նախկինում Պավլիկ Մանուկյանը 2008 թվականին Ապարանում ընտրակեղծարարությամբ էր զբաղված հանուն Սերժ Սարգսյանի, բայց 8 տարի հետո նրա դեմ ապստամբեց: Երկու տարի առաջ ողջունեց հեղափոխությունը, բայց հիմա կրկին պատրաստ է ապստամբելու: Հաջորդ իշխանության դեմ կապստամբի նրա իշխանության գալուց երկու-երեք շաբաթ անց:

Ինչ վերաբերում է նոր ապստամբությանը: Հուսով ենք, որ այս անգամ ավելի հիմնովին կմոտենան գործին, և անցյալ անգամվա վրիպումները չեն լինի: Ասենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարվածելու համար չեն հարձակվի ասֆալտի գործարանի վրա: Ինչպես նաև հարձակվելուց և այն գրավելուց հետո չեն հանձնվի՝ իբրև ռազմագերիներ:

Պավլիկ Մանուկյանը օբյեկտիվորեն չի կարող հասկանալ ընտրված և չընտրված իշխանությունների դեմ զինված գործողություններ անելու և ըստ այդմ՝ հասարակական աջակցություն ստանալու և չստանալու միջև տարբերությունը: Բայց նրան նման քայլերի մղողները պետք է որ հասկանան տարբերությունը և կռահեն, թե դա ինչ հետևանքներ կարող է առաջացնել նաև Մանուկյանին հրահրողների համար: Այս անգամ ժողովուրդը կգնա ոչ թե ապստամբներին աջակցելու, այլ այդ «ապստամբների» պատվիրատուների հետևից: Երևանը Բեյրութ չէ, և ժամանակն է հասկանալ դա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ