...

Ոտքը չի վնասվել, այլ ուրիշ օրգան

Ոտքը չի վնասվել, այլ ուրիշ օրգան

Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տարին չավարտված արդեն 40 զոհ: Ինձ համար հետաքրքիր է նիկոլապաշտների մեջ արդյոք կան որդեկորույսներ, խնդրում եմ արձագանքեն: Համասեռամոլների, տրանսգենդերների... հնդիկ, պակիստանցիների, բոլորին է ուղղված հարցս, որոնց համար ընդհանրապես հայ զինվորը արժեք չունի: Այսքան անտարբերություն մեզ համար և մեր սխալների հետևանքով նահատակվող հայ զինվորի հանդեպ:

Հ.Գ. Այն ազգը, որը կուրանա իր զինվորին, հերոսին, իր իսկ ձեռքերով փորում է իր գերեզմանը»:

«ՉԻ». ՊՊԾ գունդը գրավելիս և այնուհետև որպես «ռազմագերի հանձնվելիս», հայտարարվեց, որ վնասվել է Մանուկյանի ոտքը: Թերևս իրարանցման մեջ շփոթություն է տեղի ունեցել՝ ոտքը չի վնասվել, այլ ուրիշ օրգան: Ի՞նչ իմաստ ունի մեկ պարբերության մեջ խոսել հայոց զինվորից ու հիշել տրանսգենդերներին ու պակիստանցիներին: Իմիջիայլոց, քաղաքական հայտ ներկայացրած Մանուկյանը լավ կանի իմանա՝ Հայաստան չի այցելել գեթ մեկ պակիստանցի:

Տեսնես Մանուկյանը հիշո՞ւմ է, որ երբ 2008 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի ընտրության համար տեռոր էր անում Ապարանում, դրա նախորդող տարվա ընթացքում բանակում զոհերի թիվը հասնում էր հարյուրի:

Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է թե՛ նրա օջախի և թե՛ Հայաստանի համար, բայց այսքան էժան շահարկումները սազական չեն անգամ բազմիցս ճամբարափոխ եղած Մանուկյանին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ