...

Հուսով ենք՝ վարսավիրը լուրջ չի ընդունի նախարարին

Հուսով ենք՝ վարսավիրը լուրջ չի ընդունի նախարարին

«Մտա՝ նորություններն իմանալու». Վահան Քերոբյանը իր՝ Գյումրու վարսավիրանոց այցելելու մասին:

«ՉԻ». Էդ հեչ, վարսավիրը շատ-շատ պետք է պատմեր, որ Լոսից Քիսոն է եկել ու պահանջում է ապամոնտաժել Մայր Հայաստան արձանը:

Հետաքրքիրն այն է, թե ինչ է պատմելու վարսավիրը հաջորդ հաճախորդներին Քերոբյանից ստացած տեղեկությունները մի փոքր մշակելուց հետո:

Մոտավորապես նման բաներ. «պեռվի ռուկ» ինֆո ունեմ՝ էս տարի տնտեսական աճը լինելու է 20 տոկոս:

Հեսա սահմանները բացում ենք, մի երկու տարվա մեջ ժողովրդի կեսը դոլարային միլիոնատեր է դառնալու:

Եթե փող ունեք, սահմանին մոտիկ տարածք առեք, մի տարուց թուրքերի վրա տասնապատիկ թանկով կծախեք:

Բանջարեղեն և բանջարաբոստանային կուլտուրաներ մի մշակեք, միևնույն է՝ թուրքերն ավելի էժանով են բերելու:

Հ.Գ. Չափազանցություն չկա. հետևելով Քերոբյանի հրապարակային խոսքին՝ կարելի է ենթադրել, թե ինչեր կխոսի մասնավոր զրույցներում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   765 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ