...

Հպարտության առիթ կա

Հպարտության առիթ կա

168.am-ը այս տարվա հունիսի 12-ին հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, մասնավորապես այն մասին, թե ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երբ է հրավիրվելու Քննիչ հանձնաժողով:

Նոյեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Հայտնում ենք, որ բարձրացված հարցերն ընթացիկ աշխատանքային բնույթի են և «Տեղեկատվական ազատության մասին» օրենքի իմաստով հարցում չեն հանդիսանում»:

«ՉԻ». Չգիտենք, մի հատ պետք է Գինեսի ռեկորդների գրքին հարցում ուղարկել, ճշտենք՝ եղե՞լ է պատմության մեջ նախադեպ, երբ պաշտոնյային հարց տան, 5 ամիս հետո պատասխանի: 

Մեզ թվում է՝ Անդրանիկ Քոչարյանը Գինեսի գրքում հայտնվելու համար է որոշել այսքան «օպերատիվ» պատասխանել: 

Կամ էլ ահավոր բարդ հարց են տվել, որին պատասխանելու համար հարյուրավոր արխիվային փաստաթղթեր են ստուգել, հարցումը տասնյակ գերատեսչություններով է անցել, արանքում շաբաթ-կիրակի է եղել, տոնական օրեր, Սնուփ-մնուփ, դրա համար էլ ձգձգվել է: 

Բայց չէ, Գինեսի իմաստով ավելի ճիշտ վարկած է: Ջհանդամ, գոնե կիմանանք, որ հակառեկորդի հեղինակը հայ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ