...

ՀՔԾ-ն հիշեցնում է անեկդոտի հերոսին

ՀՔԾ-ն հիշեցնում է անեկդոտի հերոսին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«ՉԻ». Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, նախկին ռեժիմի ամենաօդիոզ կերպարներից էր: Անգամ նախկին իշխանություններն էին հասարակական ճնշման ներքո նրա դեմ հարուցում քրեական գործեր: Չկար ամիս, որ հանրությանը հայտնի չդառնար նրա կամ հարազատներից մեկի որևէ հանցագործության մասին:

Եվ հիմա՝ հեղափոխությունից 1,5 տարի հետո, ՀՔԾ-ն որոշել է քրեական գործ հարուցել Խաչատրյանի դեմ: Մինչդեռ նա արդեն վաղուց՝ մոտ 1.5 տարի է, ինչ լքել է Հայաստանը: Այն էլ ոչ թե նրա բազում հանցագործությունների դրվագներով՝ ուղղված մարդկանց կյանքի և առողջության դեմ, այլ ինչ-որ անհետացած խողովակների մասով: Չենք զարմանա, եթե մի գեղեցիկ օր քրեական գործ հարուցվի նաև Գորիկ Հակոբյանի դեմ:

ՀՔԾ քննիչները հիշեցնում են հայտնի անեկդոտի հերոսին, որ նոր է իմանում Ցեղասպանության մասին և նստելով տաքսի՝ ասում է՝ քշի Թուրքիա:

Այսպիսի անլուրջ և անհեռանկարային քրեական գործերով զավեշտի է վերածվում նախկին իշխանությունների՝ հանցագործությունները վերհանելու հասարակական պահանջը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ