...

Հրանտ Բագրատյանի 10 քայլը

Հրանտ Բագրատյանի 10 քայլը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձևավորվել է ԱՀ նոր խորհրդարանը։ Բայց ահա ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (թվով 100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել, և այլն։ Սորոսական lragir.am կայքը հենց օդի միջից, իր սովորության համաձայն, հոդվածներ է տպում առ այն, թե՝ ի՜նչ վատ ընտրություններ էին Արցախում... Չկա գեթ մեկ լուրջ փաստ»:

«ՉԻ». Հիմա մենք ցույց տանք Հրանտ Բագրատյանի անկման դինամիկան՝ քայլ առ քայլ:

1.    Սկզբից դու չես ընդունում հեղափոխությունը: 
2.    Դու չես ընդունում, որ հեղափոխությունը չի ընդունում քեզ:
3.    Դու սկսում ես ամեն ամիս քննադատել իշխանությանը:
4.    Դու սկսում ես ամիսը մեկ խոսել քոչարյանական հեռուստաեթերում:
5.    Դու սկսում ես շաբաթը մեկ քննադատել իշխանությունը:
6.    Դու հայտարարում ես, որ Քոչարյանին սխալ է դատելը:
7.    Դու սկսում ես շաբաթը մեկ խոսել քոչարյանական հեռուստաեթերում:
8.    Դու հայտարարում ես, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է: 
9.    Դու սկսում ես ամեն օր քննադատել իշխանությանը:
10.  Եվ անկման ամենաստորին սանդղակում՝ դու սկսում ես այս ամենի համար մեղադրել Սորոսին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ