...

Ի՞նչ երեսով եք նայելու մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին

Ի՞նչ երեսով եք նայելու մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել է դատական նիստերին մասնակցությունը դադարեցնելու մասին:

«2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ։ Խաղաղ հավաքների մասնակիցները դատապարտվում էին զանգվածային անկարգությունների կազմակերպման կամ մասնակցության համար։

2018 թ. hեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։ Դրանից ի վեր դատախազությունը լուռ է։

2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և  հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում:

Այժմ, երբ մարտի 1-ի հիմնական գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ, արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատարավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը: Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»,- ասել է Եգորյանը:

Ի՞նչ կարող ենք ասել. հաջորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսի թվարկել աննախադեպ փաստերի շարքը, խորհուրդ կտանք անպայման սա էլ ավելացնել. «Փաստ 1844. Մարտի 1-ի դատավարությունն ու այդ ոճրագործության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը տապալված է: Մենք բացառիկ արդյունքի հասանք. հանցագործները ազատության մեջ են, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն էլ հրաժարվել են մասնակցել գործի դատավարությանը»:

Հետաքրքիր է, ի՞նչ երեսով է Նիկոլ Փաշինյանը նայելու մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին: Այն մարդկանց, որոնք հեղափոխության առաջին իսկ օրվանից թև ու թիկունք են եղել այս իշխանություններին, նրանց հանդեպ հույս ու հավատով են լցված եղել, հավատացել են, որ վերջապես արդարությունը Հայաստանում կգործի, իրենց դժբախտության բոլոր մեղավորները կպատժվեն, կունենանք օրենքի երկիր, այլևս ոչ ոք չի համարձակվի ոտնձգություն կատարել հայրենիքի, պետության քաղաքացիների, Սահմանադրության դեմ:

Իսկ երկու տարվա ընթացքում հասել ենք նրանք, որ մարդկանց հույսերը հօդս են ցնդել, լիակատար հուսալքություն է, և նրանց այլևս ոչինչ չի մնում, քան հեռու մնալ մարտի 1-ի դատավարություն կոչվող ֆարսից: Սա է իշխանությունների երկամյա թավիշի արդյունքը: 

Ու մենք դեռ չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում: Այսպես որ գնա, մարտի 1-ի գործը շուռ են տալու հենց զոհերի հարազատների դեմ, քաղբանտարկյալների դեմ, ավելին՝ այսօրվա իշխանության այն ներկայացուցիչների դեմ, որոնք 2008-ին պայքարում էին երկրում օրինականություն հաստատելու համար: Սկսած՝ Նիկոլ Փաշինյանից:

Անհեթեթ է հնչում, բայց երկու տարի առաջ անհեթեթ կթվար, եթե մեկն ասեր, որ մարտի 1-ի զոհերի հարազատները կհրաժարվեն մասնակցել դատավարությանը:

Շարունակեք պարգևավճարներ ստանալ. դուք վաստակել եք այն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ