...

Ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում համայնքներում

Ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում համայնքներում

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ախտահանման աշխատանքներ են կատարվում հանրապետության գրեթե բոլոր համայնքներում: 

«ՉԻ»-ն փորձեց պարզել՝ արդյո՞ք համայնքապետարանները հետևում են հայտարարված արտակարգ դրության կանոններին և վարակի կանխարգելման ինչ աշխատանքներ են կատարվում:

Արարատի մարզի Նորամարգ համայնքապետարանի ֆեյսբուքի էջից տեղեկացանք, որ այստեղ ախտահանման աշխատանքներ են կատարվում: Տեղադրված տեսանյութում երևում է, որ համայնքային ավտոբուսը քլորաջրով ախտահանվում է:

Վայոց ձոր մարզի Արենի համայնքում նույնպես COVID- 19-ի վարակի տարածումը կանխելու նպատակով   աշխատահման միջոցառումներ են կատարվում: Մարզպետարանից խոշորացված համայնքների վարչական ղեկավարները հրահանգ են ստացել բնակավայրերում կազմակերպել հերթապահություն, տեղյակ լինել և զեկուցել կատարվող տեղաշարժերից, թույլ չտալ կուտակումներ, հավաքներ։ Վայք քաղաքում բազմաբնակարան շենքերում նույնպես կատարում են ախտահանման աշխատանքներ։

Ապարան համայնքի բոլոր բնակավայրերում ախտահանման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: 

Կանխարգելիչ միջոցառման այս տարբերակից բացի, Ապարանի համայնքապետարանը բնակիչների տեղաշարժը սահմանափակելու համար հետաքրքիր լուծում է գտել: Համայնքի բոլոր բնակավայրերում անջատվում է գիշերային լուսավորությունը։ Փողոցներն ու մայթերը չեն լուսավորվում, որպեսզի երեկոյան ժամերին էլ սահմանափակվի բնակիչների տեղաշարժը։

Այս գործընթացը կշարունակվի մինչև արտակարգ դրության ավարտը։

Կոտայքի մարզի Քասախ համայնքապետարանի ֆեյսբուքի էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, բակերում ամենօրյա ռեժիմով իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ՝ քլորամաքրման աշխատանքներ։

Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանի ֆեյսբուքի էջից էլ տեղեկանում ենք, որ համաձայն Պարետի որոշման՝ Ձորաղբյուր, Ջրվեժ և Գառնի տանող ճանապարհների խաչմերուկում (Զոնտիկներ) տեղադրվելու է հսկիչ անցագրային կետ։

Տեղաշարժը խիստ հսկվելու է։ Տեղաշարժի թույլտվություն կունենան միմիայն այն անձինք, ովքեր կներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, տեղաշարժման թերթիկ և գործատուի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթ։

Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում ևս ակտիվորեն կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում:
Արտաշատ, Մասիս, Իջևան, Գորիս, Գյումրի, Բյուրեղավան, Գավառ, Տաշիր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքների ֆեյսբուքի էջերում տեղադրված են լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ այս վայրերում ամենօրյա ռեժիմով կանգառների, բակերի, բազմաբնակարան շենքի մուտքերի ախտահանման աշխատանքներ են տարվում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ