...

Իբր մինչև հիմա շտապեցնողները քիչ էին․․․

Իբր մինչև հիմա շտապեցնողները քիչ էին․․․

«Հայաքվե» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել է ԿԸՀ, որպեսզի թույլտվություն ստանա հավաքել 50 հազար ստորագրություն և ներկայացնել Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ։ ԿԸՀ-ը պարտավոր է պատասխանել տասնօրյա ժամկետում, որից հետո ստորագրահավաքի համար կտրվի 60 օր ժամանակ։

Նկատենք, որ եթե անգամ այդպիսի օրենք ընդունվի, այն հետադարձ ուժ չի ունենալու, հետևաբար՝ նրանք, ովքեր մինչ այդ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, բայց նաև չեն կարողանա հետագայում այդպիսի համաձայնագիր ստորագրել։ Սա իր հերթին նշանակում է, որ ընդդիմությունը «սռոկ է դնում» Նիկոլ Փաշինյանի վրա․ պարզ ասած՝ առավելագույնը 70 օր ժամանակ է տալիս, որպեսզի նա ստորագրի այդ «խաղաղության համաձայնագիրը», որովհետև հետո արդեն «օրենքով» դրա իրավունքը չի ունենալու։ Տեսնես Նիկոլը կօգտվի՞ այս հնարավորությունից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ